Ապրանքանիշի գրանցում։

Ապրանքանիշը բիզնեսի ռազմավարական ակտիվներից է, որը ծառայում է ոչ միայն ապրանքների կամ ծառայությունների տարբերակման նպատակով, այլ նաև հանդիսանում է շուկայում ընկերության ճանաչելիության, արժեքային համակարգի և վստահության հենք։ Առանց պատշաճ իրավական պաշտպանության ապրանքանիշը դառնում է խոցելի՝ երրորդ անձանց կողմից հնարավոր չարաշահումների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել ինչպես ֆինանսական կորստների, այնպես էլ լուրջ հարված հասցնել Ձեր հեղինակությանը։

Բիզնեսի զարգացման վաղ փուլում ապրանքանիշի գրանցման բացակայությունը կարող է հանգեցնել այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են՝ իրավաբանական անձի գրանցումը Ձեր ապրանքանիշին նման անվանմամբ, Ձեր պատկերանշանի ապօրինի օգտագործումը կամ ապրանքների իրացումը Ձեր անվան և վիզուալ նույնականացուցիչների ներքո։

Ապրանքանիշը, որպես առևտրային ճանաչման միջոց, հանդիսանում է իրավունքի առարկա և պահանջում է համարժեք պաշտպանություն՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակներում։

Ապրանքանիշի գրանցումը ապահովում է՝

Իրավական պաշտպանություն Ձեր անվանման, պատկերանշանի և առևտրային դիզայնի նկատմամբ:

Գրանցված ապրանքանիշը ամրագրում է Ձեր իրավունքը՝ նշված տարրերի նկատմամբ, բացառելով դրանց ապօրինի օգտագործումը.

Բացառիկություն շուկայում։

Գրանցումը ենթադրում է իրավաբանական անձեռնմխելիություն՝ երրորդ անձանց կողմից նմանատիպ նշանների կիրառման դեմ՝ սահմանելով իրավունքի բացառիկություն և բացառելով դրանց ապօրինի օգտագործումը։

Տեսողական տարբերակման իրավունքի պաշտպանությունը։

Ապրանքանիշը ներառում է ոչ միայն բառային բաղադրիչ, այլև գրաֆիկական և ոճային տարրեր, որոնք պահանջում են առանձին իրավական վերահսկում։

Վստահություն սպառողների շրջանում։

Գրանցված ապրանքանիշն ընդգծում է կազմակերպության իրավաչափ գործունեությունը, հուսալիությունն ու բիզնեսի կառուցվածքային կայունությունը։

Եկամտաբերության նոր ուղիներ։

Գրանցված ապրանքանիշը կարող է ծառայել որպես եկամուտ ստեղծող միջոց՝ ֆրանշիզայի կամ լիցենզավորման միջոցով, դրա օգտագործման իրավունքը տրամադրելու պայմաններում։

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները՝

Նախնական իրավաբանական գնահատում և ապրանքային նշանների ստուգում։

Մինչ գրանցման գործընթացը մենք վերլուծում ենք առկա նշանների բազան՝ նպատակ ունենալով կանխել մերժման հավանականությունը և խուսափել մրցակցային հակասություններից։

Գրանցման կազմակերպում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում։

Եթե Ձեր բիզնեսի ռազմավարությունը ներառում է միջազգային շուկաների ներթափանցում, մեր թիմը կաջակցի ապրանքանիշի գրանցման գործընթացին նաև այլ երկրներում։

Իրավական պաշտպանություն:

Ապրանքանիշի ապօրինի օգտագործման կամ պատճենման դեպքում մենք տրամադրում ենք իրավական աջակցություն՝ Ձեր իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, ներառյալ դատական ներկայացուցչություն։

Սպասում ենք Ձեր դիմումներին։

Խորհուրդ է տրվում նախաձեռնվել ապրանքանիշի գրանցման գործընթացը կա՛մ անմիջապես ընկերության գրանցումից հետո, կա՛մ գործունեության կազմակերպման և զարգացման սկզբնական փուլերում՝ ռիսկերի կառավարման և իրավական կանխատեսելիության ապահովման նպատակով։

Մեր իրավաբանների կողմից տրամադրվող նախնական խորհրդատվությունը մատուցվում է անվճար։