Խորհրդատվություն և աջակցություն բիզնեսի վարկավորման հարցերում։

Բիզնեսի հիմնադրումն ու ընդլայնումը ուղեկցվում են ոչ միայն կազմակերպչական, այլ նաև ֆինանսավորման հետ կապված նշանակալի մարտահրավերներով։ Նախագծի վարկավորման գործընթացը պահանջում է իրավական, ֆինանսական և վարչարարական մի շարք նախապայմանների իրականացում, ինչն առավել արդյունավետ է դառնում փորձառու մասնագետների աջակցությամբ։

Մեր կազմակերպությունը տրամադրում է խորհրդատվական և ուղեկցող ծառայություններ՝ նպատակ ունենալով նպաստել վարկավորման գործընթացի կազմակերպմանը և բարձրացնել վարկային միջոցների ներգրավման հնարավորությունը՝ բիզնեսի զարգացման համար։

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները՝

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։

Մենք վերլուծում ենք Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, ֆինանսատնտեսական ցուցանիշները, իրավական կարգավիճակը և դրա հիման վրա ընտրում ենք համապատասխան վարկային մոդելներն ու գործիքները։

Խորհրդատվություն վարկային պրոդուկտների ընտրության վերաբերյալ։

Տրամադրում ենք համապարփակ տեղեկատվություն բանկերի կողմից առաջարկվող վարկային ծրագրերի վերաբերյալ՝ ընդգծելով առավել նպատակահարմար պայմանները՝ ըստ Ձեր գործարար մոդելի։

Ֆինանսական կառավարման խորհրդատվություն։

Մենք հայտնաբերում ենք ֆինանսական համակարգում առկա հնարավոր թերությունները, առաջարկում ենք օպտիմալացման ուղիներ՝ ֆինանսական իրավիճակը կայունացնելու և վարկի տրամադրման հավանականությունը բարձրացնելու համար։

Փաստաթղթերի փաթեթի կազմավորում։

Տրամադրում ենք աջակցություն ամբողջական փաստաթղթային փաթեթի ձևավորման հարցում՝ բացառելով սխալների կամ ուշացումների առաջացման ռիսկերը։

Ընթացակարգային աջակցություն բոլոր փուլերում։

Մեր մասնագետները գործում են ինչպես նախնական դիմումի ձևակերպման, այնպես էլ բանկի հետ հարաբերությունների, փաստաթղթաշրջանառության և միջոցների ստացման փուլերում՝ ապահովելով գործընթացի ամբողջական վերահսկողություն։

Ինչո՞ւ ընտրել մեզ։

Մեր ֆինանսական մենեջերներն ունեն աշխատանքային փորձ ինչպես Հայաստանի ֆինանսական հաստատություններում, այնպես էլ վարկային միջոցների ներգրավմանն, ուղղված բիզնես նախագծերի մշակման և կառավարման ոլորտում։ Այդ փորձառությունը թույլ է տալիս համադրել բանկային համակարգի պրակտիկ պահանջներն ու գործարար շահերը՝ գտնելով հավասարակշռված լուծումներ վարկավորման հաջող գործընթացի համար։

Սպասում ենք Ձեր հայտերին՝ վարկավորման հնարավորությունները գնահատելու նպատակով։

Նախնական խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես անվճար, այնպել էլ վճարովի հիմունքներով՝ պայնանավորված ելակետային տվյալներով, վերջիններիս հետ տարվող աշխատաժամանակով և տրամադրված տեղեկատվության ծավալով: