Մտավոր սեփականության գրանցում

Մտավոր սեփականություն՝ երբ գաղափարը դառնում է ակտիվ։

Գաղափարները կարող են առաջանալ ամենաանսպասելի պահերին՝ գիշերը, սուրճի բաժակի շուրջ կամ ամիսներ շարունակ կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց կարևոր հարցը այն չէ, թե ինչպես են դրանք առաջանում, այլ՝ ինչպես դրանք պաշտպանել։

Մտավոր սեփականությունը ռազմավարական ռեսուրս է, որը ձեր գաղափարներին տալիս է մրցակցային առավելություն և արժեք։ Բիզնեսի սկզբնական փուլում թվում է, թե ամենակարևորն են վաճառքները, գործընկերները, շրջանառությունը, բայց ժամանակը ցույց է տալիս՝ բրենդը, անվանումը, լոգոն, կարգախոսը, ապրանքը, դիզայնը, երաժշտությունը և այլն, նույնպես կարևոր նշանակություն ունեն։ Եթե այդ ամենը ստեղծվել է ձեր կողմից, ապա այն պետք է իրավաբանական պաշտպանություն ունենա։

Երբ բիզնեսն աճում է, հենց բրենդի չգրանցված լինելը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, համբավի վնասի և նյարդային լարվածության։ Մենք հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ անարդար մրցակիցները գրանցում են ձեր  անվանումը, օգտագործում են նույն գաղափարները, լոգոները՝ առանց համաձայնության։ Այս ամենը կանխելու համար պետք է ժամանակին հոգալ պաշտպանությունն անգամ «Start Up» փուլում։

Ինչո՞ւ է դա կարևոր։


Քանի որ մտավոր սեփականությունը ձեր ապագայի գրավականն է։

Ժամանկաը, որը դուք ծախսում եք ձեր բիզնեսի ստեղծման վրա անգին է։ Իր հերթին այնպիսի գործիքներ, ինչպիսիք են բրենդը և լոգոն ձեր համար պետք է շատ թանկ արժեք ունենան։ Իսկ իրավունքի շուրջ վեճերը կարող են տևել տարիներ, եթե չպաշտպանվի ժամանակին։

Պաշտպանված մտավոր սեփականությունը ձեր բիզնեսի զրահաբաճկոնն է։

Ինչո՞վ ենք օգնում մենք։

Մենք պարզապես չենք ներկայացնում դիմումը մտավոր սեփականության գործակալություն։ Մենք՝

Ստուգում ենք, արդյոք չեք խախտում այլոց իրավունքները․
Տալիս ենք խորհրդատվություն, թե ինչպես գաղափարը դարձնել իրավաբանորեն պաշտպանված․
Գրանցում ենք ապրանքանշաններ, հեղինակային իրավունքներ, դիզայններ, տեխնիկական լուծումներ և մշակումներ․
Գրանցում ենք մտավոր սեփականությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար․
Ներկայացնում ենք ձեր շահերը, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպում ներկայացում դատարանում․

Ի՞նչ ենք գրանցում Հայաստանում։

Ապրանքանշաններ և բրենդներ՝

ընկերությունների անվանումներ, լոգոներ, կարգախոսներ։

Հեղինակային իրավունքներ՝

տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր, երաժշտություն, ծրագրեր, տվյալների բազաներ․ հեղինակային իրավունքի ապացույց։

Արդյունաբերական նմուշներ և դիզայն՝

ձեր արտադրանքի եզակի դիզայնի իրավական պաշտպանություն։ Ձեր յուրահատուկ որոշման գրանցում, որպեսզի ձեր արտադրանքի դիզայնի համար ապահովենք իրավական պաշտպանություն։

Օգտակար մոդելներ և գյուտեր՝

տեխնիկական և գիտական մշակումներ. գրանցում Հայաստանում, իսկ միջազգային գրանցման դեպքում՝ համագործակցություն արտասահմանյան մասնագետների հետ։

Կապ հաստատեք մեզ հետ՝ իրավաբանորեն գրագետ աջակցություն ստանալու համար։

Մեր հետ համագործակցում են, երբ մտավոր սեփականության պաշտպանությունը պահանջում է ոչ միայն գրանցում, այլ ռազմավարական մոտեցում։

Նախնական խորհրդատվությունն անվճար է։