Աշխատանքային պայմանագրի հիման վրա ՀՀ-ում կացության կարգավիճակի ստացում

Աշխատանքային պայմանագիրը օրինական կացության իրավունք է հանդիսանում։ Այդ կարգավիճակը հանդիսանում է ՀՀում տրվող կացության կարգավիճակը (կացության քարտը), որի ձևակերպման համար կարելի է դիմել աշխատանքային պայմանագրի ստորագրմանը հաջորդող ամսվանից։

Ինչպե՞ս աշխատանքի անցնել և ձևակերպել կացության քարտ։

Ստանալ հանրային ծառայությունների համարանիշ.

Ստորագրել աշխատանքային պայմանագիր գործատուի հետ․

Աշխատավարձի համար բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով․

Ներկայացնել դիմում կացության քարտի ձևակերպման համար․

Ստանալ օրինական ապրելու թույլտվություն (կացության քարտ)․

Ի՞նչ հնարավորություններ է տալիս աշխատանքային հիմքով ստացված կացության քարտը։

Օրինական բնակություն Հայաստանում աշխատելու ընթացքում․
Ընտանիքի անդամների համար կացության կարգավիճակի ստացման հիմք․
Առանց հավելյալ թույլտվությունների աշխատելու իրավունք․
Արտարժութային բանկային հաշիվներ բացելու իրավունք․
Վարորդական վկայականի ձևակերպման հնարավորություն․
Ելքային վիզաների ստացման հնարավորություն․
Պետության կողմից երաշխավորված սոցիալական ծառայություններից օգտվելու իրավունք․
Երեք տարվա օրինական բնակությունից հետո ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու իրավունք

Մենք սպասում ենք Ձեր դիմումներին։


Նախնական խորհրդատվությունն անվճար է։