Աուդիտորական ծառայություններ։
Ժամանակակից բիզնեսի վարման պայմաններում հարկային հաշվետվությունների ճշգրտության, ֆինանսական հոսքերի թափանցիկության և ներքին վերահսկողության արդյունավետության ապահովումը հանդիսանում է հիմնարար պայման։ Աուդիտի անհրաժեշտությունը կարող է ծագել ընկերության գործունեության տարբեր փուլերում՝ ներառյալ բիզնեսի ձեռքբերման, ներդրումային որոշումների կայացման կամ ռիսկերի նվազեցման նպատակով:
Եթե դուք ձեռք եք բերում նոր բիզնես կամ ցանկանում եք գնահատել առկա ֆինանսատնտեսական համակարգի արդյունավետությունը, ապա աուդիտը լավագույն միջոցն է՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու և պատասխանատվությամբ որոշումներ կայացնելու համար։
Ի՞նչ ենք մենք առաջարկում։
Մեր թիմը տրամադրում է աուդիտորական ծառայություններ՝ համապատասխան ՀՀ ազգային և միջազգային չափորոշիչներին, ապահովելով որակյալ, օբյեկտիվ և բիզնեսի կարիքներին համարժեք մոտեցում։
Մեր ծառայությունների միջոցով Դուք կկարողանաք՝
Նվազեցնել ռիսկերը։
Վերհանում ենք ֆինանսական և հարկային գործընթացների թույլ կողմերը՝ առաջարկելով գործնական լուծումներ ռիսկերի կանխարգելման և վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։
Բարձրացնել շահութաբերությունը։
Մեր մասնագետները վերլուծում են ձեր կազմակերպության ծախսերի կառուցվածքը և հարկային ռազմավարությունը՝ նպաստելով օպտիմալացման գործընթացին։
Ապահովել թափանցիկություն։
Հարկային և ֆինանսական տեղեկատվության ճշգրտությունն ու թափանցիկությունը բարձրացնում են վստահությունը ներդրողների, գործընկերների և վերահսկող մարմինների կողմից։
Երաշխավորել օրենսդրության և չափորոշիչների Համապատասխանություն:
Աշխատում ենք՝ հիմք ընդունելով թե՛ ՀՀ օրենսդրությունը, թե՛ միջազգային աուդիտորական ստանդարտները (IFRS, ISA), և մշտապես հետևում ենք ոլորտային կարգավորումների փոփոխություններին։
Ինչո՞ւ ընտրել մեզ։
– Մենք մատուցում ենք աուդիտորական և հաշվապահական ծառայություններ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ անկախ դրանց իրավական ձևից, գործունեության ոլորտից և չափից։ Ունենք զգալի փորձ՝ ինչպես խոշոր բիզնեսների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակում։ – Սպասարկում ենք նաև օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերությունների և կազմակերպությունների, որոնք տեղափոխվել են Հայաստան այլ պետություններից։ –Ապահովում ենք հաճախորդի տվյալների լիակատար գաղտնիություն և տեղեկատվության անվտանգություն՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում։ Աուդիտը միայն վերահսկողական գործիք չէ, այն Ձեր ապագա հաջողության հիմնասյուներից մեկն է։
Սպասում ենք Ձեր դիմումներին։
Նախնական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։