Կոմերցիոն և ոչ կոմերցիոն անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների իրավական աջակցություն


Անշարժ գույքի գործարքի իրավական թափանցիկությունը սկսվում է այն գիտակցումից, որ գույքը միայն պատեր կամ տարածք չէ։ Հողամասը, տունը կամ առևտրային տարածքը միայն ֆիզիկական կառույցներ չեն՝ դրանց հետևում հաճախ թաքնված է պատմություն, իրավական ճանապարհ և արժեք, որը չի չափվում միայն քառակուսի մետրերով։ 

Հայաստանը երկիր է, որտեղ Արևելքը հանդիպում է Արևմուտքին, իսկ հազարամյա ժառանգությունն ներդաշնակորեն միահյուսվում է ժամանակակից քաղաքային զարգացումների և ներդրումային ներուժի հետ։Ինչպես ցանկացած այլ երկրում, այստեղ ևս պարզ գործարքի հետևում հաճախ թաքնված են իրավական և ֆինանսական բարդություններ։ Գործարքը կարող է թվալ հեշտ, բայց իրականում այն դառնում է բազմաշերտ գործընթաց, երբ նպատակը ոչ միայն պայմանագիր ստորագրելն է, այլև ապահովել իրավական մաքրություն, վերացնել ռիսկերն ու վստահություն ստեղծել ապագայի համար։

Կոմերցիոն և ոչ կոմերցիոն անշարժ գույքի գործարքները երբեք չեն սահմանափակվում միայն իրավունքի փոխանցմամբ։ Դրանք պահանջում են մանրակրկիտ, մասնագիտական և հետևողական մոտեցում։ Այն ինչի մասին խոսում են հազվադեպ, սակայն դրա մասին խոսելը շատ կարևոր է՝ յուրաքանչյուր գույք ունի իր պատմությունը։ Հաճախ իրավական մաքրությունը միայն փաստաթղթերում դեռևս չի երաշխավորում անվտանգ և ռիսկերից զերծ սեփականություն։ Օրինակ՝ գույքը կարող է լինել նախկինում ծագած դատական վեճերի կամ իրավական բարդությունների առարկա՝ անգամ եթե դրանք փաստաթղթերով լուծված են։ Կարող են նաև առկա լինել թաքնված բարդություններ, որոնք կապված են նախկին սեփականատերերի կամ նրանց փոխկապակցված անձանց հետ։

Չպետք է անտեսել նաև մարդկային գործոնը․ կողմերը, նույնիսկ պայմանավորվածություն ձեռք բերելով, կարող են վերջին պահին հրաժարվել գործարքից։ Վաճառողը կարող է վերագնահատել գույքը, իսկ գնորդը՝ տատանվել՝ վախենալով վերջնական որոշումից կամ ներկայացնելով այլընտրանքային տարբերակ որպես պատրվակ ։ Դրանից խուսափելու համար կան օրինական ճանապարհներ։

Հաճախ թերագնահատվում է փաստաթղթերում թաքնված մանրամասների կարևորությունը։ Օրինակ՝ նախորդ սեփականատերը կարող էր կատարել վերանորոգումներ առանց պատշաճ օրինականացման, ինչը հետագայում կարող է առաջացնել խնդիրներ կամ նույնիսկ պահանջ՝ գույքը վերականգնել նախնական վիճակին։

Ի՞նչ ենք մենք առաջարկում։

Մենք պարզապես փաստաթղթեր չենք ստուգում, այլ նաև ուսումնասիրում ենք գույքի ծագումնաբանությունը, ինչպես ուսումնասիրում են տոհմածառը․ ով է եղել սեփականատերը, ինչպես է փոխանցվել իրավունքը, կան արդյոք դատական վեճերի կամ վարչական սխալների հետքեր։ Մենք վերլուծում ենք գույքի ամբողջ իրավական ճանապարհը։

Ի՞նչ է ներառում Իրավական աջակցությունը․

Գույքի իրավական աուդիտ․

Սեփականության իրավունքի ստուգումից մինչև ամբողջական վերլուծություն՝ կադաստրի տվյալներ, հարկային պարտավորություններ, վեճեր, բարդություններ և ժառանգության խնդիրներ։

Ֆինանսական գնահատում․

Գույքի իրական ներդրումային արժեքի հաշվարկ, վարձակալական եկամտաբերության և հնարավոր պարտքերի վերլուծություն։

Բանակցություններ և շահերի պաշտպանություն․

Մենք ներկայացնում ենք Ձեր շահերը՝ պայմանագրի յուրաքանչյուր կետի, բանակցությունների յուրաքանչյուր փուլի ժամանակ՝ վաճառողի գնորդի, նոտարի կամ բանկի հետ։

Ամբողջական իրավական աջակցություն մինչև գործարքի ավարտը․

Գործարքի գրանցում, բանկային հաշիվների բացում, փոխանցումների ուղեկցում, լիազորագրերի ձևակերպում, փաստաթղթերի հավաքագրում, սեփականության իրավունքի գրանցում։

Առևտրային անշարժ գույքի գործարքները միայն սեփականության փոխանցում չեն, այլ նաև իրավաբանական լուրջ աշխատանք, որտեղ հաջողությունը կախված է փորձից և ռիսկերը ժամանակին հայտնաբերելու ունակությունից։
Օրենքով և խորությամբ կառուցված գործարքը՝ ձեր ապագա հանգստության երաշխիքն է։

Մեզ հետ Դուք պարզապես գույք չեք գնում, այլ ձեռք եք բերում հանգստություն, երաշխիք և իրավաբանական պաշտպանություն։

Սրանում է կայանում մեր առաքելությունը։ 
Մենք չենք շտապում, չենք շրջանցում, չենք սխալվում։


Կապ հաստատեք մեզ հետ՝ իրավաբանական որակյալ խորհրդատվություն ստանալու համար։

Նախնական խորհրդատվությունն անվճար է։