Մարդկային ռեսուրսների (HR) ծառայություններ։

Յուրաքանչյուր հաջողակ կազմակերպության հիմքում կայուն և արդյունավետ թիմն է։ Կադրային պոտենցիալի ձևավորումը, անձնակազմի կառավարման ռազմավարական մոտեցումը և աշխատանքային հարաբերությունների իրավաչափ կարգավորումը հանդիսանում են ժամանակակից կառավարման համակարգի հիմնասյուները։

Մեր կազմակերպությունն առաջարկում է՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, համալիր խորհրդատվական և գործնական ծառայություններ, որոնք նպատակ ունեն աջակցել գործատուին՝ արդյունավետ թիմի ձևավորման և կառավարման նախնական փուլերում։

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները՝

Անձնակազմի համալրում։

Տրամադրում ենք մասնագիտական աջակցություն Ձեր բիզնեսի համար բարձրակարգ մասնագետների ընտրության, հավաքագրման և նախնական գնահատման գործընթացներում։ Կադրերի ընտրության ժամանակ հաշվի ենք առնում ոչ միայն մասնագիտական չափանիշները, այլև՝ ընկերության կազմակերպչական մշակույթին համապատասխանելու գործոնը։

HR ռազմավարության մշակում։

Օգնում ենք կառուցել երկարաժամկետ կադրային քաղաքականություն, մշակել անձնակազմի կառավարման ռազմավարություն՝ ներառյալ բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցների պահպանման, խթանման և զարգացման մեխանիզմները։

Խորհրդատվություն աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ։

Տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային օրենսդրության կիրառման, աշխատանքային պայմանագրերի ձևակերպման, ներքին կարգապահական քաղաքականության, աշխատանքային ժամերի և արձակուրդների հաշվառման, ինչպես նաև՝ աշխատանքային վեճերի կանխման ու կարգավորման հարցերով։

Ինչո՞ւ դիմել մեզ։

Մենք ունենք հաջողված փորձ՝ հիմնադրելու և ձևավորելու մի քանի ընկերությունների թիմեր՝ ինչը թույլ է տվել խորապես հասկանալ այն գործոնները, որոնք էական են բիզնեսի կայուն զարգացման համար։ Մեր մասնագետներն ունակ են խնայել Ձեր ռեսուրսները՝ ներդնելով հստակ ձևակերպված, գործող և արդյունքաբերվող լուծումներ՝ նվազեցնելով գործատուի գործաբեռնվածությունն ու ռիսկերը։

Սպասում ենք Ձեր դիմումներին՝ անհատական առաջարկ ներկայացնելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։

Նախնական խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես անվճար, այնպել էլ վճարովի հիմունքներով՝ պայնանավորված ելակետային տվյալներով, վերջիններիս հետ տարվող աշխատաժամանակով և տրամադրված տեղեկատվության ծավալով: