Փաստաթղթերի թարգմանության, նոտարական վավերացման և ապոստիլի մասնագիտական ծառայություններ

Միջազգային հաղորդակցությունը և բիզնես գործարքները հաճախ պահանջում են տարբեր փաստաթղթերի թարգմանություն։ Թարգմանության որակը և ճշգրտությունը վճռորոշ դեր են խաղում իրավական և վարչական գործընթացների հաջող ընթացքի համար՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս գործընթացում կարևոր դեր են խաղում փաստաթղթերի նոտարական վավերացումը և ապոստիլը։

Թարգմանության նոտարական

 վավերացումը հանդիսանում է դրա իրավական ուժի երաշխիք։ Նոտարը հաստատում է լիցենզավորված թարգմանչի կատարած թարգմանությունը, որի որակավորման վրա չի կասկածում ։ Սա անհրաժեշտ է, որպեսզի տարբեր երկրների պետական մարմիններն ու հաստատություններն ընդունեն թարգմանությունը։

Ապոստիլը

փաստաթղթի իսկության հաստատումն է՝ միջազգային հարաբերություններում օգտագործման համար։ Այս գործընթացը կարգավորվում է 1961 թվականի Հաագայի կոնվենցիայով։ Ապոստիլը դրվում է պաշտոնական փաստաթղթերի վրա և թույլ է տալիս, որ դրանք ճանաչվեն Կոնվենցիայի մասնակից երկրներում առանց լրացուցիչ օրինականացման։

Փաստաթղթերի թարգմանությության մասնագիտացված ծառայությունը, նոտարական վավերացումը և ապոստիլի հաստատումը ապահովում են համալիր մոտեցում՝ միջազգային նախագծերի փաստաթղթային ուղեկցման համար։ Սա օգնում է նվազեցնել տարբեր երկրների իրավական և վարչական պահանջների հետ կապված ռիսկերը։

Ի՞նչ հարցերում ենք մենք աջակցում։

Մինչ թարգմանության, նոտարական վավերացման կամ ապոստիլով հաստատման համար պատվերի ընդունումը՝

մեր իրավաբաններն ու ֆինանսական խորհրդատուները իրականացնում են խորհրդատվություն տվյալ հարցման նպատակների վերաբերյալ։ Շատ հաճախ հաճախորդները տեղյակ չեն լինում, որ անհրաժեշտ է փաստաթղթերը պատրաստել այլ ձևաչափով կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։

Մեր ընկերությունը համագործակցում է

նոտարների և լիցենզավորված թարգմանիչների հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման համար։

Արագություն․

անհրաժեշտության դեպքում մենք տրամադրում ենք «Շտապ թարգմանության և նոտարի» ծառայություն։ Ամեն ինչ կիրականացվի առավելագույնս օպերատիվ։

Հեռավար պատվերի ընդունում և առաքում․


Եթե ցանկանում եք պատվիրել ծառայություններն առանց մեր գրասենյակ, թարգմանչի, նոտարի կամ Արդարադատության նախարարություն այցելելու, մենք առաջարկում ենք «Հեռավար ձևակերպման» և «Լիազորագրով ձևակերպման» ծառայությունները։
«Հեռավար ձևակերպում» նշանակում է, որ դուք չեք այցելելու ոչ մի տեղ՝ փաստաթղթերը ձևակերպելու համար, բացառությամբ, երբ պահանջվում է անձնական ստորագրություն նոտարի ներկայությամբ։
«Լիազորագրով ձևակերպում»-ն օգտագործվում է այն դեպքում, երբ հաճախորդը չի ցանկանում կամ չի կարող անձամբ ներկայանալ։ Այդ դեպքում կազմվում է նոտարական կամ ձեռագիր լիազորագիր և լիազորված անձն ինքնուրույն և առավելագույնս օպերատիվ կկազմակերպի ամբողջ գործընթացը։

Կապվե՛ք մեզ հետ և ստացեք մասնագիտական աջակցություն։

Նախնական խորհրդատվությունն անվճար է։