Օգնություն ժառանգության և կտակի ձևակերպման հարցերում
Մարդկային կյանքը, ցավոք, հավերժ չէ։ Մեզնից հետո երեխաներին ու թոռներին մնում է ժառանգություն՝ արարքներում, խոսքերում, ունեցվածքում, բիզնեսում ու իրերում, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր պատմությունը։ Եվ գալիս է մի պահ, երբ այդ ամենը պահանջում է ճիշտ ձևակերպում։Ոչ թե օրենքի պահանջով, այլև նրա համար, որ ժառանգները պետք է ստանան իրենց ժառանգությունը համաձայն ծնողի գիտակցված ու հավասարակշռված կամքի։ Հենց դրանում է պատասխանատվությունն ու կարգուկանոնը, որոնք հետագայում փոխանցվում են օգտագործման, արդյունավետ զարգացման և ավելացման:
Ժառանգությունը ունեցվածքի մասին չէ։
Այն՝ հարգանքի, հիշողության և ստեղծողի կամ սեփականատիրոջ ցանկությունների մասին է։ Կտակողի նպատակը՝ իր սկզբունքներին ու կամքին համապատասխան ճիշտ ձևով փոխանցել ակտիվները։ Ժառանգառուի նպատակը՝ պահպանել և բազմապատկել այն ինչն իրեն վստահել են։ Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ առանց արտաքին ճնշման, առանց շտապողականության։ Իրավաբանը ոչ միայն փաստաթղթեր ձևակերպող է, այլ մարդ, ով կուղեկցի ձեզ անցնել այս ուղին՝ նրբանկատորեն, հարգանքով և ճիշտ։
Կտակը գործիք է , որն աշխատում է անգամ մեզանից հետո։
Կտակը՝ օրենքով ամրագրված կամքի արտահայտություն է։ Սա պարզապես ունեցվածքի ցանկ չէ։ Դա վերջին խոսքն է, հնարավորություն է արտահայտելու, թե ում եք վստահում ձեր ստեղծածի շարունակությունը, ինչպես պետք է բաժանվի տարիներով կուտակածն ու կերտածը։ Մեր աշխատանքն է՝ ապահովել, որ ձեր կամքը կատարվի հստակ և առանց վեճերի։ Մենք հաշվի ենք առնում ամեն բան՝ – ունեցվածք, – իրավունքներ, – բիզնեսներում բաժիններ, ընտանեկան ու գործարար հարաբերությունների առանձնահատկությունները և շատ ավելին։
Ե՞րբ է անհրաժեշտ ձևակերպել ժառանգությունը։
Երբեմն չի հաջողվում հստակ ձևով կազմավորել ակտիվները , և գալիս է պահը, երբ անհրաժեշտ է ժառանգությունը ձևակերպել՝ համաձայն ձեր կամքի։ Այստեղ հատկապես կարևոր է պահպանել կարգուկանոնը։
Մեր աշխատանքը այնտեղ է, որտեղ օրենքը հանդիպում է մանրակրկիտ մոտեցման հետ, և դուք ստանում եք գործընթացի լիարժեք ըմբռնում։
Մենք վարում ենք ժառանգական գործեր՝ հաշվի առնելով դրանց ամբողջական բարդությունը և խորությունը։ Քանի որ այստեղ խոսքը միայն սեփականության մասին չէ․ խոսքը վերաբերում է տարիներով ստեղծված արժեքների ճիշտ փոխանցմանը, որպեսզի հիշողությունը չդառնա վեճի պատճառ, կամքը՝ մնա լսված և ընդունված, և կարգը հասնի այնտեղ, որտեղ դրան սպասում են։
Պատրաստ ենք քննարկել ձեր հարցը՝ գաղտնիությամբ և լիարժեք ըմբռնմամբ։
Կապ հաստատեք մեզ հետ և ստացեք որակյալ իրավաբանական օգնություն։ Նախնական խորհրդատվությունը՝ անվճար է։