Աուդիտորական ծառայություններ։

Ժամանակակից բիզնեսի վարման պայմաններում հարկային հաշվետվությունների ճշգրտության, ֆինանսական հոսքերի թափանցիկության և ներքին վերահսկողության արդյունավետության ապահովումը հանդիսանում է հիմնարար պայման։ Աուդիտի անհրաժեշտությունը կարող է ծագել ընկերության գործունեության տարբեր փուլերում՝ ներառյալ բիզնեսի ձեռքբերման, ներդրումային որոշումների կայացման կամ ռիսկերի նվազեցման նպատակով:

Եթե դուք ձեռք եք բերում նոր բիզնես կամ ցանկանում եք գնահատել առկա ֆինանսատնտեսական համակարգի արդյունավետությունը, ապա աուդիտը լավագույն միջոցն է՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու և պատասխանատվությամբ որոշումներ կայացնելու համար։

Ի՞նչ ենք մենք առաջարկում։

Մեր թիմը տրամադրում է աուդիտորական ծառայություններ՝ համապատասխան ՀՀ ազգային և միջազգային չափորոշիչներին, ապահովելով որակյալ, օբյեկտիվ և բիզնեսի կարիքներին համարժեք մոտեցում։

Մեր ծառայությունների միջոցով Դուք կկարողանաք՝

Նվազեցնել ռիսկերը։

Վերհանում ենք ֆինանսական և հարկային գործընթացների թույլ կողմերը՝ առաջարկելով գործնական լուծումներ ռիսկերի կանխարգելման և վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։

Բարձրացնել շահութաբերությունը։

Մեր մասնագետները վերլուծում են ձեր կազմակերպության ծախսերի կառուցվածքը և հարկային ռազմավարությունը՝ նպաստելով օպտիմալացման գործընթացին։

Ապահովել թափանցիկություն։

Հարկային և ֆինանսական տեղեկատվության ճշգրտությունն ու թափանցիկությունը բարձրացնում են վստահությունը ներդրողների, գործընկերների և վերահսկող մարմինների կողմից։

Երաշխավորել օրենսդրության և չափորոշիչների Համապատասխանություն:

Աշխատում ենք՝ հիմք ընդունելով թե՛ ՀՀ օրենսդրությունը, թե՛ միջազգային աուդիտորական ստանդարտները (IFRS, ISA), և մշտապես հետևում ենք ոլորտային կարգավորումների փոփոխություններին։

Ինչո՞ւ ընտրել մեզ։


– Մենք մատուցում ենք աուդիտորական և հաշվապահական ծառայություններ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ անկախ դրանց իրավական ձևից, գործունեության ոլորտից և չափից։ Ունենք զգալի փորձ՝ ինչպես խոշոր բիզնեսների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակում։

– Սպասարկում ենք նաև օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերությունների և կազմակերպությունների, որոնք տեղափոխվել են Հայաստան այլ պետություններից։

–Ապահովում ենք հաճախորդի տվյալների լիակատար գաղտնիություն և տեղեկատվության անվտանգություն՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում։ Աուդիտը միայն վերահսկողական գործիք չէ, այն Ձեր ապագա հաջողության հիմնասյուներից մեկն է։

Սպասում ենք Ձեր դիմումներին։

Նախնական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։