Ավտոտրանսպորտի հետ կապված գործարքներ

Գործարքների ուղեկցում ավտոմեքենաների առուվաճառքի ընթացքում։

Ավտոմեքենա գնելը կամ վաճառելը շատ ավելի բարդ գործընթաց է, քան պարզապես փաստաթղթեր ստուգելն ու բանալիներ փոխանցելը։ Այս գործընթացում հաճախ թաքնված են ռիսկեր, որոնք առաջին հայացքից նկատելի չեն։ Մենք կօգնենք Ձեզ անցնել գործարքի բոլոր փուլերը՝ պաշտպանելով Ձեզ անսպասելի իրավիճակներից։

Մենք ստուգում ենք մեքենայի պատմությունը Հայաստանում՝ ներառյալ գրավները, սեփականության իրավունքի սահմանափակումները և հնարավոր քրեական անցյալը, սակայն դա նույնպես քիչ է։ Գործարքը միայն իրավական կողմը  չէ, գործարքը նաև հոգեբանական գործընթաց է, որտեղ վաճառողը կարող է համոզել, որ գինը բարձրանալու է, իսկ գնորդը՝ պնդել, թե գտել է ավելի լավ առաջարկ։ Մենք կարողանում ենք տարբերակել փաստերը մանիպուլացիայից և աջակցում ենք Ձեզ՝ հիմնվելով իրական վերլուծության վրա։

Մեր նպատակն է՝ ոչ միայն իրականացնել գործարքը, այլ ապահովել, որ Ձեր նոր ավտոմեքենան դառնա վստահելի ակտիվ։ Նվազագույն ռիսկեր, առավելագույն շահույթ։

Կապվեք մեզ հետ խորհրդատվության համար՝ ապահով և շահավետ գործարքի իրականացում ապահովելու նպատակով։

Ավտոտրանսպորտի տեխնիկական ախտորոշման կազմակերպում

Ավտոմեքենա գնել առանց տեխնիկական ստուգման՝ նշանակում է գնալ մեծ ռիսկի։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ամեն ինչ իդեալական է, սակայն ի՞նչ է թաքնված ներսում։ Մենք վերացնում ենք պատահականության գործոնը՝ դարձնելով Ձեր որոշումը հիմնավորված։

Մենք կազմակերպում ենք ստուգում հետևյալ ուղղություններով՝

Շարժիչ, փոխանցման տուփ և այլ կարեւոր տեխնիկական բաղադրիչները ՝

չենք սահմանափակվում միայն ձայնի լսմամբ․ կատարվում է մանրամասն վերլուծություն՝ պարզելու հիմնական համակարգերի մաշվածությունը և սպասարկման պիտանելիությունը

Կառուցվածքի գեոմետրիա և լազերային չափումներ՝

նույնիսկ թաքնված վթարների հայտնաբերման համար․

Էլեկտրոնային համակարգեր՝

ստուգվում է ողջ էլեկտրասարքավորումը, այդ թվում այն տարրերը, որոնք առաջին հայացքից նորմալ են գործում․

Իրավական մաքրություն՝

VIN կոդի վերլուծություն, սեփականության իրավունքի սահմանափակումների և քրեական անցյալի ստուգում․

Դուք կստանաք ոչ միայն հայտնաբերված անսարքությունների ցուցակ, այլ նաև հստակ կանխատեսում՝ արդյոք արժե գնել տվյալ ավտոմեքենան։ Այս ախտորոշումից հետո դուք կիմանաք ավտոմեքենայի մասին ավելին, քան դրա ներկայիս սեփականատերը։

Կապվեք մեզ հետ՝ Ձեր ապագա մեքենայի ամբողջական ախտորոշումն իրականացնելու համար։

Ավտոմեքենաների գնում և տեղափոխում արտասահմանից

Արտասահմանից ավտոմեքենա գնելը՝ նշանակում է շատ ավելին, քան պարզապես ընտրել գեղեցիկ լուսանկար։ Դա աճուրդների լաբիրինթոս, մաքսային ձևակերպումներ, իրավական խնդիրներ է ։ Մենք ուղղակի չենք կազմակերպում  տեղափոխումը, այլ կազմակերպում ենք ավտոմեքենայի գնումը  առանց անակնկալների։

Ի՞նչ ենք մենք անում Ձեզ համար։

Որակյալ ընտրություն․

մենք հաստակ գիտենք ինչպես ընտրել որակյալ ավտոմեքենա։ Ստուգվում է վազքը, թաքնված վնասները, իրական պատմությունը

Իրավական մաքրություն.

բացառվում են մեքենաներ սահմանափակումներով, տուգանքներով կամ քրեական պատմությամբ, որպեսզի այն Հայաստան գա առանց խնդիրների։

Օպտիմալ լոգիստիկա.

ընտրվում է ամենաարդյունավետ ճանապարհը՝ առանց վնասների և հավելյալ ծախսերի։

Մաքսային ձևակերպում.

մենք լուծում ենք բոլոր փաստաթղթային հարցերը՝ առանց Ձեր մասնակցության։

📦 Դուք ուղղակի չեք ստանում Ձեր գնածը, դուք ստանում եք ավտոմեքենա որում չկա կասկածանք։ ԵՎ այդ ամենը առանց հավելավճարի, խաբեության կամ հիասթափության։

📞 Կապվեք մեզ հետ՝ պատվիրելու համար Ձեր ավտոմեքենան առանց ռիսկերի և թաքնված ծախսերի։

Ավտոմեքենայի որոնում ըստ Ձեր հարցման՝ տեղական շուկայում։

Փնտրո՞ւմ եք իդեալական ավտոմեքենա Հայաստանի շուկայում, բայց չգիտեք որտեղից սկսել։ Հայտարարությունները կարող են լինել խաբուսիկ, իսկ վաճառողները՝ համառ։ Մենք կօգնենք Ձեզ գտնել այն մեքենան, որը համապատասխանում է իր գնին ու չի առաջացնի խնդիրներ։

Ի՞նչ ենք մենք առաջարկում։

Անհատական մոտեցում՝

փնտրվում է ավտոմեքենա Ձեր պահանջներին համապատասխան․

Պատմության ստուգում՝

վերլուծվում է վազքը, վթարները, իրավական մաքրությունը․

Մասնագիտական ախտորոշում՝

ստուգվում են բոլոր հիմնական տեխնիկական բաղադրիչները․

Բանակցություններ և լավագույն պայմաններ՝

մենք գիտենք ինչպես բանակցել, որպեսզի գինը լինի արդարացի և շահավետ Ձեզ համար։

Կապվեք մեզ հետ՝ տեղական շուկայում Ձեր կատարյալ մեքենան գտնելու համար։

Նախնական խորհրդատվությունը կարող է լինել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի՝ կախված նախնական տվյալներից և ծավալից։