Ինչպե՞ս իրավաբանական անձի համար բացել բանկային հաշիվ Հայաստանում։
Ստորև ներկայացնում ենք բանկերի պահանջները, Հայաստանի բանկերի առավելությունները և ծառայությունների արժեքը։
Բանկերի պահանջները կորպորատիվ հաշիվներ բացելու համար
Իրավաբանական անձի գրանցումից կամ ԱՁ–ի հաշվառումից հետո՝ մինչ գործարար գործունեության մեկնարկը, անհրաժեշտ է բացել բանկային հաշիվ(ներ)։ Այս նպատակով պահանջվում է տնօրենի անձնական ներկայությունը, իսկ որոշ դեպքերում՝ նաև բոլոր հիմնադիրների ներկայությունը։
Եթե իրավաբանական անձի կա՛մ ԱՁ-ի տնօրենը, կա՛մ հիմնադիրները համարվում են օտարերկրյա քաղաքացիներ (ոչ ռեզիդենտներ), ՀՀ-ում գործող բանկերը, որպես կանոն, պահանջում են ներկայացնել համագործակցության մտադրությունը հավաստող փաստաթղթեր, մասնավորապես՝ պայմանագրեր կամ հուշագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս պահանջը միտված է գնահատել բիզնես նախաձեռնության լրջությունն ու իրագործելիությունը։ Բացի այդ, որոշ ոլորտներում գործունեություն ծավալելու դեպքում բանկը կարող է պահանջել տվյալ ոլորտում մասնագիտական փորձառության կամ մասնագիտական որակավորման ապացույցներ։ Ուշադրության է արժանի այն, որ բանկի կարգավիճակը և պրոֆիլը բիզնեսների սպասարկման ոլորտում կարող է ազդել ներկայացվող պահանջների խստության վրա։ Ամեն բիզնես-նախագիծ առանձնահատուկ է, ուստի բանկային հաստատությունների պահանջները կարող են տարբերակվել՝ ըստ բիզնեսի տեսակի, մասշտաբի և հիմնադիրների երկրի։ Ճիշտ ձևավորված մոտեցումն ու արդյունավետ շփումը բանկի հետ զգալիորեն նպաստում են գործընթացի սահուն ընթացքին և նվազեցնում հնարավոր բարդությունները։
Հայաստանի Հանրապետությունում գործող Բանկերի առավելությունները։
Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի մեծ մասը ներկայումս ինտեգրված է միջազգային ֆինանսական համակարգի մեջ, ինչը նպաստում է ֆինանսական շուկայում ներդրումային կայունության ձևավորմանը և միջազգային կապիտալի ներհոսքի ակտիվացմանը։ Այդ միտումն արժե դիտարկել Հայաստանի բանկային հատվածի շրջանառության և կապիտալիզացիայի ընդհանուր մակարդակի համատեքստում։
Թեև այս պահի դրությամբ հայկական բիզնեսի մասնաբաժինը համաշխարհային շուկայում մեծ չէ, վերջին տարիներին նկատվում է կայուն աճ՝ արտահայտված միջազգային ընկերությունների կողմից Հայաստանի շուկա մուտք գործելու թվով և ծավալով։ Այս միտումը, մի կողմից, պայմանավորված է իրավական համակարգի կայունացմամբ և ներդրումային միջավայրի բարելավմամբ, իսկ մյուս կողմից՝ բանկային համակարգի շարունակական կատարելագործմամբ։
Հայաստանի բանկային համակարգի զարգացման ներկա միտումները հիմք են տալիս կանխատեսելու անցում դեպի նոր մակարդակ՝ ըստ սպասարկվող ֆինանսական միջոցների․ մի կողմից՝ հայկական ընկերությունների աճող ակտիվություն արտերկրում, մյուս կողմից՝ օտարերկրյա կապիտալի և բիզնեսի ակտիվ մասնակցություն ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։
Ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բանկային համակարգում չի արձանագրվել որևէ բանկի սնանկացման դեպք։ Այս հանգամանքը հանդիսանում է համակարգի ֆինանսական կայունության, կարգավորիչ մարմինների վերահսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետության ակնհայտ ցուցիչ։

Իրավաբանական անձի գրանցման և ԱՁ-ի պետական հաշվառման, հաշիվ բացելու ծառայությունների արժեքը՝
Ծառայություններ՝
Խորհրդատվություն բանկի ընտրության հարցում՝ ելնելով Ձեր գործունեության բնույթից, ռեզիդենտության կարգավիճակից և սպասարկման նպատակներից Աջակցություն հաշիվ բացելու համար՝ անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործում Ուղեկցում բանկում՝ հաշվի բացման գործընթացի ողջ ընթացքում, ներառյալ բանավոր թարգմանություն, ներկայացուցչություն լիազորագրով (ըստ անհրաժեշտության)
սկսած (ՀՀ քաղաքացի ռեզիդենտների համար)
սկսած 50000 ՀՀ դրամիցԾառայությունների արժեքը ձևավորվում է՝ ելնելով հետևյալ գործոններից․ Հարցման բարդություն և անհատական մոտեցման անհրաժեշտություն Հաճախորդի քաղաքացիություն և ռեզիդենտության կարգավիճակ Հարկային ոլորտի հետ կապված խորհրդատվության անհրաժեշտություն * Արժեքը չի ներառում բանկի կողմից գանձվող միջնորդավճարները և ընթացիկ օպերացիոն ծախսերը (օրինակ՝ փաստաթղթերի թարգմանություն, նոտարական վավերացում և այլն)։
Ծառայություններ՝
Խորհրդատվություն՝ սեփականության ձևի ընտրության, հարկման ռեժիմի ընտրության և բանկի ընտրության հարցերով. ԱՁ-ի հաշվառում (հնարավոր է լիազորագրի միջոցով). Հիմնադիր փաստաթղթերի մշակում և իրավաբանական անձի պետական գրանցում (հնարավոր է լիազորագրի միջոցով). Ուղեկցում բանկում՝ բանկային հաշիվների բացման գործընթացում. Հարկային մարմիններում հաշվառման նպատակով դիմումի կազմում և ներկայացում.
ԱՁ-ի դեպքում՝ սկսած (ՀՀ քաղաքացի ռեզիդենտների համար)
80000 ՀՀ դրամից*ՍՊԸ-ի դեպքում՝ սկսած ՀՀ քաղաքացի ռեզիդենտների համար)
100000 ՀՀ դրամից *Տեղեկացնում ենք, որ ներկայացված արժեքը բազային է և չի ներառում հետևյալ ծառայությունները՝ Բանկերի միջնորդավճարներ. Իրավաբանական հասցեի տրամադրում. Գրասենյակի կամ այլ տարածքի վարձակալություն. Հաշվապահական սպասարկում. Իրավաբանական խորհրդատվություն և ուղեկցում. Ֆինանսական մենեջերի ծառայությունների տրամադրում՝ մշտական հիմունքներով. Վերոնշյալ ծառայությունների համապարփակ արժեքը հաշվարկվում է անհատական հիմունքներով՝ ըստ դիմումի, և հիմնականում կախված է իրավաբանական անձի կամ ԱՁ-ի հիմնադիրների և տնօրենի քաղաքացիությունից, ինչպես նաև՝ նրանց մշտական բնակության վայրի հասցեից։
Սպասում ենք Ձեր դիմում-հայտերին։
Նախնական խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ պլանավորված ելակետային տվյալներով և վերջիններիս հետ տարվող աշխատաժամանակով։
Մեր աշխատակիցը կպատասխանի Ձեր հարցմանը հնարավորինս կարճ ժամանակում։