Իրավաբանական անձանց լուծարում և ԱՁ-ի պետական հաշվառումից հանում։

Եթե Ձեր կազմակերպությունը կանգնած է գործունեության դադարեցման անհրաժեշտության առաջ՝ լինի դա իրավաբանական անձի լուծարման, թե անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման գործընթաց, ապա հատկապես կարևոր է գործել իրավաչափ, համակարգված և հնարավորինս կանխատեսելի կերպով։

Մեր թիմը տրամադրում է բարձրակարկ մասնագիտական աջակցություն՝ ապահովելու լուծարման կամ հաշվառումից հանման գործընթացի օրինականությունը, ընթացակարգերի լիարժեքությունը և ժամկետների պահպանությունը։

Գործընթացի փուլային նկարագրությունը՝

Իրավաբանական և հարկային խորհրդատվություն։

Մենք տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն լուծարման կամ գործունեության դադարեցման գործընթացի բոլոր իրավական ու հարկային ասպեկտների վերաբերյալ՝ օգնելով նվազագույնի հասցնել հնարավոր ռիսկերը։

Պարտքերի և պարտավորությունների մարում։

Պարտադիր է ապահովել պարտավորությունների կատարումը երրորդ անձանց՝ պարտատերերի, գործընկերների կամ աշխատակիցների նկատմամբ։ Մեր մասնագետները տրամադրում են լուծումներ և աջակցում են պարտքերի մարումը կազմակերպելու գործում՝ ինչպես իրավաբանական, այնպես էլ հաշվապահական տեսանկյունից։

Հարկային պարտավորությունների հաշվառում և մարում։

Կազմակերպության լուծարման գործընթացում անհրաժեշտ է հստակեցնել բոլոր հարկային պարտավորությունները։ Ըստ անհրաժեշտության իրականացվում է ներքին կամ անկախ աուդիտ, ինչպես նաև նախապատրաստվում և ներկայացվում են հարկային մարմիններին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Գործունեության կասեցում, փաստաթղթերի կազմում և ներկայացում։

Մեր մասնագետները կազմելու են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կաջակցեն գործունեության կասեցման գործընթացի բոլոր փուլերում՝ համաձայն օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների։

Հաշվարկային հաշիվների և հարկային գրանցումների փակման գործընթացը։

Ապահովում ենք հաշիվների փակման և հարկային մարմինների հետ պարտավորությունների դադարեցման ընթացակարգերի պատշաճ իրականացում՝ բացառելով հետագա իրավական բարդությունները։

Լուծարման փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացում։

Իրավաբանական անձի լուծարման դեպքում մենք կներկայացնենք ամբողջական փաստաթղթային փաթեթը լիազոր մարմնին՝ ապահովելով գործընթացի պատշաճ ավարտը։

Ինչու՞ ընտրել մեզ։


– Մասնագիտական փորձառություն։
Մենք ունենք ընդգրկուն փորձ ինչպես իրավաբանական անձանց ստեղծման և գործունեության կառավարման, այնպես էլ դրանց լուծարման և գործունեության կասեցման հետևանքների կառավարման հարցում։

– Անհատական մոտեցում։
Յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում է անհատական հիմքով՝ ելնելով տվյալ իրավաբանական անձի կառուցվածքից, պատմությունից և իրավական պարտավորություններից։

– Տեղեկատվության ամբողջական գաղտնիություն։
Բոլոր փաստաթղթերը, հաղորդակցությունները և գործարար տեղեկությունները պաշտպանված են՝ պայմանագրային գաղտնիության հիմքով։

Կապնվե՛ք մեզ հետ՝ ապահովելու իրավաչափ, արագ և անվտանգ լուծարում կամ հաշվառումից հանում։

Մի՛ վատնեք ժամանակը մակերեսային լուծումների վրա՝ վստահե՛ք լուծարման գործընթացը ոլորտի մասնագետներին։ Նախնական խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես անվճար, այնպել էլ վճարովի հիմունքներով՝ պայնանավորված ելակետային տվյալներով և վերջիններիս հետ տարվող աշխատաժամանակով: