Իրավաբանական անձի գրանցում և ԱՁ-ի պետական հաշվառում Հայաստանում։
Այն ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր Հայաստանը դիտարկում են որպես իրենց բիզնեսի կամ այդ բիզնեսի մասնաճյուղի գտնվելու վայր։
Գրանցման ընթացակարգը որևէ արգելք չի պարունակում։ Սակայն կորպորատիվ և անձնական բանկային հաշիվների բացումը պահանջում է առավել գրագետ մոտեցում և նախնական ուսումնասիրություն։ Հայաստանում պարզեցված հարկման դրույքաչափերը համեմատաբար ցածր են՝ միջազգային համատեքստում։ Հաշվապահական ուղեկցումը և հարկային հսկողությունը իրականացվում են բացառապես հայերենով, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում ծառայություններն մատուցվում են ամբողջ ծավալով և բարձր մասնագիտական մակարդակով։ Այս համատեքստում կարևորվում է բարձրակարգ մասնագետների ճիշտ ընտրությունը։
ԱՁ-ի պետական հաշվառում կամ իրավաբանական անձի գրանցում (ՍՊԸ-ի օրինակով)
Տնօրենի և հիմնադիրների անձը հաստատող փաստաթղթերի նոտարական վավերացված թարգմանություններ (թարգմանվում է հայերեն).
Կանոնադրության մշակում (կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց համար).
Իրավաբանական անձի գրանցում կամ ԱՁ-ի պետական հաշվառում.
Բանկային հաշվի բացում․
Հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում.
Հարկային էջի ակտիվացում.
Գրանցման համար պարտադիր փաստաթղթերի ցանկ․
Իրավաբանական անձի գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
– Տնօրենի և հիմնադիրների անձը հաստատող փաստաթղթեր.
– Ընկերության իրավաբանական հասցե.
– Կանոնադրություն.
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
– Անձը հաստատող փաստաթուղթ.
Փաստաթղթերը կարող են ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ ինչպես անձամբ, այնպես էլ Ձեր կողմից լիազորված մեր աշխատակիցների միջոցով՝ լիազորագրի ներկայացման պարագայում։ Իրավաբանական անձի գրանցումից կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հետո բանկային հաշվի բացման գործընթացը, կախված է բանկի ներքին ընթացակարգերից, որը տևում է 2-ից մինչև 10 աշխատանքային օր։
Կորպորատիվ հաշիվ բացելու համար Բանկերի կողմից ներկայացվող պահանջները՝
Իրավաբանական անձի գրանցումից կամ ԱՁ–ի հաշվառումից հետո՝ մինչ գործարար գործունեության մեկնարկը, անհրաժեշտ է բացել բանկային հաշիվ(ներ)։ Այս նպատակով պահանջվում է տնօրենի անձնական ներկայությունը, իսկ որոշ դեպքերում՝ նաև բոլոր հիմնադիրների ներկայությունը։

Եթե իրավաբանական անձի կա՛մ ԱՁ–ի տնօրենը, կա՛մ հիմնադիրները համարվում են օտարերկրյա քաղաքացիներ (ոչ ռեզիդենտներ), ՀՀ–ում գործող բանկերը, որպես կանոն, պահանջում են ներկայացնել համագործակցության մտադրությունը հավաստող փաստաթղթեր, մասնավորապես՝ պայմանագրեր կամ հուշագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս պահանջը միտված է գնահատել բիզնես նախաձեռնության լրջությունն ու իրագործելիությունը։
Բացի այդ, որոշ ոլորտներում գործունեություն ծավալելու դեպքում բանկը կարող է պահանջել տվյալ ոլորտում մասնագիտական փորձառության կամ մասնագիտական որակավորման ապացույցներ։
Ուշադրության է արժանի այն, որ բանկի կարգավիճակը և պրոֆիլը բիզնեսների սպասարկման ոլորտում կարող է ազդել ներկայացվող պահանջների խստության վրա։ Յուրաքանչյուր բիզնես–նախագիծ առանձնահատուկ է․ ուստի բանկային հաստատությունների պահանջները կարող են տարբերակվել՝ ըստ բիզնեսի տեսակի, մասշտաբի և հիմնադիրների երկրի։
Ճիշտ ձևավորված մոտեցումն ու արդյունավետ շփումը բանկի հետ զգալիորեն նպաստում են գործընթացի սահուն ընթացքին և նվազեցնում հնարավոր բարդությունները։
Ծառայությունների արժեքը՝
Ծառայություններ՝ Խորհրդատվություն՝ սեփականության ձևի ընտրության, հարկման ռեժիմի ընտրության և բանկի ընտրության հարցերով. ԱՁ-ի հաշվառում (հնարավոր է լիազորագրի միջոցով). Հիմնադիր փաստաթղթերի մշակում և իրավաբանական անձի պետական գրանցում (հնարավոր է լիազորագրի միջոցով). Ուղեկցում բանկում՝ բանկային հաշիվների բացման գործընթացում. Հարկային մարմիններում հաշվառման նպատակով դիմումի կազմում և ներկայացում.
ԱՁ-ի դեպքում՝ սկսած (ՀՀ քաղաքացի ռեզիդենտների համար)
80000 ՀՀ դրամից*ՍՊԸ-ի դեպքում՝ սկսած (ՀՀ քաղաքացի ռեզիդենտների համար)
100000 ՀՀ դրամից *Տեղեկացնում ենք, որ ներկայացված արժեքը բազային է և չի ներառում հետևյալ ծառայությունները՝ Բանկերի միջնորդավճարներ. Իրավաբանական հասցեի տրամադրում. Գրասենյակի կամ այլ տարածքի վարձակալություն. Հաշվապահական սպասարկում. Իրավաբանական խորհրդատվություն և ուղեկցում. Ֆինանսական մենեջերի ծառայությունների տրամադրում՝ մշտական հիմունքներով. Վերոնշյալ ծառայությունների համապարփակ արժեքը հաշվարկվում է անհատական հիմունքներով՝ ըստ դիմումի, և հիմնականում կախված է իրավաբանական անձի կամ ԱՁ-ի հիմնադիրների և տնօրենի քաղաքացիությունից, ինչպես նաև՝ նրանց մշտական բնակության վայրի հասցեից։
ԱՁ-ի հաշվապահական սպասարկում
ՍՊԸ-ի հաշվապահական սպասարկում
ՀՀ-ում հարկատեսակները՝
ԱՁ և իրավաբանական անձ հանդիսացող ՏՏ ընկերություններ՝
աշխատակիցների եկամտահարկի դրույքաչափը կազմում է 10 % (կրճատվել է երկու անգամ)
ԱՁ և իրավաբանական անձանց հարկման ընդհանուր համակարգ
ԱԱՀ-ի հարկի դրույքաչափը կազմում է 20 %․ Շահութահարկի դրույքաչափը կազմում է 18 %․
ԱՁ և իրավաբանական անձանց պարզեցված հարկման համակարգ
Շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է 10%․
ԱՁ
Պարզեցված հարկման համակարգի դեպքում ամրագրված է, որ կուտակային կենսաթոշակային վճարումը կազմում է ոչ ավելին, քան 5000 ՀՀ դրամ, սոցիալական վճարները նույնպես կազմում են ամսական ոչ ավելին քան 5000 ՀՀ դրամ և դրոշմանիշային վճար՝ պայմանավորված տարեկան շրջանառությունով։
ՏՏ ընկերությունները,
որոնք ընտրել են աշխատել շրջանառության հարկի համակարգով, ենթակա են 1% դրույքաչափով շրջանառության հարկի վճարման։
Հայաստանում ԱՁ-ի հաշվառումից կամ իրավաբանական անձի գրանցումից հետո սեղմ ժամկետում անհրաժեշտ է գրանցվել հարկային մարմիններում և, անհրաժեշտության դեպքում, անցնել պարզեցված հարկման համակարգի։ Ձեր բիզնեսի համար պարզեցված հարկման համակարգը ենթադրում է շրջանառության հարկի վճարում՝ 10% դրույքաչափով։ Հարկային հաշվառման գործընթացը և հաշվետվությունների ներկայացումը կարող եք իրականացնել ինքնուրույն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին կա՛մ օգտվել հաշվապահի ծառայություններից՝ աշխատանքի ընդունելով վերջինիս, կա՛մ պայմանագիր կնքելով հաշվապահական ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերության հետ։ Ուշագրավ է այն, որ հաշվետվությունները ներկայացվում են միայն հայերենով՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։ Քանի որ փոքր ընկերությունների համար հաշվապահի առկայությունը պարտադիր չէ, նպատակահարմար է այդ ծառայությունների մատուցման համար ներգրավել մասնագիտացված հաշվապահական ընկերություններ՝ պայմանագրային հիմքով։ Այդ պայմանագրով հաշվետվությունների ճշգրտության և օրինականության պատասխանատվությունը կրում է տվյալ հաշվապահական ընկերությունը, այլ ոչ թե ԱՁ-ն կամ իրավաբանական անձը՝ ի դեմս նրա տնօրենի։
Սպասում ենք Ձեր հայտերին։
Նախնական խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ կախված ելակետային տվյալների բնույթից, դրանց ուսումնասիրության վրա ծախսված ժամանակից, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության ծավալից և կարևորությունից։
Ո՞ր Բանկ դիմել հաշիվ բացելու համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բանկերը հանդիսանում են առևտրային, և յուրաքանչյուրը ունի որոշակի մասնաբաժին բիզնեսի բանկային սպասարկման ոլորտում։
Նոր գրանցված (հաշվառված) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բանկային հաշիվների բացման ընթացքում բանկերը, որպես կանոն, կիրառում են անհատական մոտեցում՝ գնահատելով մի շարք գործոններ, այդ թվում՝ գործունեության բնույթը, ռեզիդենտության երկիրը, ինչպես նաև հիմնադիրների և տնօրենի քաղաքացիությունը։ Շատ դեպքերում պահանջվում է բոլոր կողմերի՝ հատկապես տնօրենի և (կամ) հիմնադիրների անձնական ներկայությունը։ Հայաստանի բանկերը մեծապես նման են միմյանց՝ թե՛ կորպորատիվ, թե՛ ֆիզիկական անձանց սպասարկման որակի տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, հնարավոր է տարբերակել որոշ առանձնահատկություններ՝ կախված բանկի մասնագիտացումից կամ ծառայությունների շարքից։ Հայաստանի բանկային համակարգը բնութագրվում է բարձր կայունությամբ․ Հայաստանի Հանրապետության անկախության ողջ ընթացքում բանկերի սնանկացման որևէ դեպք չի արձանագրվել։ Օրինակների համար ստորև ներկայացնում ենք մի շարք բանկեր՝ բնորոշելով դրանց առանձնահատկությունները, որոնք կարող են կարևոր լինել Ձեր բիզնեսի սպասարկման ընտրության հարցում։
«ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ
Հանդիսանում է Հայաստանում American Express վճարային համակարգի ներկայացուցիչը և սպասարկում է միջազգային Ճապոնական JCB քարտերըվ: Բանկն ունի լավ զարգացած լիզինգային ծառայություն և կարող է համարվել լավագույններից մեկը տվյալ ոլորտում:
«Ինեկոբանկ» ՓԲԸ
Միակ բանկը, որն ուղղակիորեն համագործակցում է «Payoneer» վճարային համակարգի հետ: Ունի իր սեփական պրոցեսինգը:
«Արարատբանկ» ԲԲԸ
Մատուցում է ներդրումային (բրոքերային) ծառայություններ տեղական և միջազգային շուկաներում Araratbank Trading Platform- ի միջոցով: Վերջինս առևտրային հարթակ է, որը միավորում է ավելի քան 5000 ֆինանսական գործիք:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Բավականին խոշոր բանկ է, ժամանակին եղել է Հայաստանի առաջին ներդրումային բանկը։ Ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների համապարփակ փաթեթ:
«Արդշինբանկ» ՓԲԸ
Ըստ ակտիվների ծավալի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն հանդիսանում է ամենախոշոր բանկը Հայաստանում: Հայաստանի առաջին բանկը, որն անցկացրել է եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումը: Բանկի գործունեության նախապատվելի ուղղությունը խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծային ֆինանսավորումն է: Ունի ներկայացուցչություն Ֆրանսիայում։
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
Հանդիսանում է ՀՀ պետական գանձապետական արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում պետական պարտքի կառավարման գործակալ:
«Էվոկաբանկ» ՓԲԸ
Ուղղված է մոբայլ ծառայությունների զարգացմանը։ Թվային տեխնոլոգիաների աշխարհում բանկը հատուկ ուշադրություն է դարձնում այդ ուղղությանը:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Բանկի առաքելությունն է դառնալ առաջին ընտրության բանկ (First choice bank)՝ որպես լավագույն նորարար բանկ: Բանկը ձգտում է դառնալ Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար բանկ՝ առաջարկելով անհատական մոտեցմամբ նորագույն թվային լուծումներ: Բանկը համագործակցում է հայկական «Idram» վճարային համակարգի հետ:
Ձեռնարկատիրական գործունեության երեք հիմնական ուղղությունները Հայաստանում՝
Չանդրադառնալով տնտեսության խոշոր ճյուղերին, կարելի է առանձնացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ երեք հիմնական ուղղությունները, որոնք ներկայումս առավել մեծ զարգացման ներուժ ունեն Հայաստանում.
Հայաստանի Հանրապետությունը ՏՏ ոլորտը ճանաչում է որպես տնտեսության ռազմավարական և հեռանկարային ուղղություն։ Նշված ոլորտի արագ զարգացումը պայմանավորված է ինչպես նպաստավոր հարկային օրենսդրությամբ և արտոնություններով, այնպես էլ որակյալ մասնագետների առկայությամբ։ ՏՏ ընկերությունները հիմնականում մասնագիտանում են ծրագրային ապահովման, մշակման, տեղեկատվական համակարգերի կառավարման, աութսորսինգի և հարակից ծառայությունների մատուցման մեջ։ ՏՏ ոլորտի համեմատաբար պարզեցված հարկային վարչարարությունն առավել գրավիչ է դարձնում այն սկսնակ և օտարերկրյա ներդրողների համար։
Տրանսպորտի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի տնտեսական ներուժի արդյունավետ իրացման գործում։ Այս ոլորտը ներառում է ավտոմոբիլային և բեռնափոխադրումների կազմակերպում, պահեստային ծառայություններ, ինչպես նաև զբոսաշրջային փոխադրումների իրականացում։ Գործարարների համար առկա են ներդրումային հնարավորություններ ինչպես ներպետական, այնպես էլ տարածաշրջանային տրանսպորտային լուծումների մշակման և ներդրման ուղղությամբ։
Հայաստանի զբոսաշրջային ներուժն ամրապնդում է ժամանցի և հանգստի ոլորտի կարևորությունը տնտեսության մեջ։ Այս ոլորտում ընդգրկվում են հյուրանոցային համալիրներ, ռեստորանային ծառայություններ, զվարճանքի կենտրոններ, տուրիստական գործակալություններ և զբոսաշրջիկների համար նախատեսված այլ ծառայություններ։ Տնտեսության այս ուղղությունն ակտիվորեն խթանվում է պետական մակարդակով, ինչը արտահայտվում է ինչպես ներդրումային ծրագրերի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման միջոցով։
Սկսո՞ւմ եք բիզնես Հայաստանում։
Սկսեք խորհրդատվությունից։ Մենք կտրամադրենք աջակցություն կազմակերպության հիմնման և ռելոկացիայի բոլոր փուլերում։
Մեր աշխատակիցը կպատասխանի Ձեր հարցմանը հնարավորինս կարճ ժամանակում։