Հայաստանում տարբեր փաստաթղթերի և տեղեկանքների ստացում


Ինչպե՞ս վերականգնել կորցրած փաստաթղթերը, որոնք տրվել են Հայաստանում:

Հայաստանում կարելի է ստանալ տարբեր տեսակի պաշտոնական փաստաթղթեր և տեղեկանքներ՝ ծննդյան վկայականից մինչև դատվածության բացակայության մասին տեղեկանքներ: Սակայն կորուստի դեպքում կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ վերականգնել Հայաստանի պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերը։

Քննարկենք հիմնական հարցերից մի քանիսը՝

  • Ովքե՞ր կարող են բախվել նոր փաստաթղթեր և տեղեկանքներ ստանալու անհրաժեշտության հետ:
  • Ի՞նչ փաստաթղթեր են սովորաբար պահանջվում:
  • Ի՞նչ փաստաթղթեր կարելի է ստանալ հեռավար:
  • Ինչպե՞ս ճիշտ վերականգնել Հայաստանի պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերը:

Ովքե՞ր կարող են բախվել նոր փաստաթղթեր և տեղեկանքներ ստանալու անհրաժեշտության հետ։

Ցանկացած պետության քաղաքացիները, ովքեր ծնվել, ամուսնացել կամ ամուսնալուծվել են Հայաստանում կամ նրանք ում երեխաները ծնվել են Հայաստանի տարածքում և ովքեր կատարել են որևէ այլ գործողություններ պետական մարմիններում։

ՀՀ քաղաքացիները՝ այլ երկրների պետական մարմիններին ներկայացնելու նպատակով։

Քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ծնվել են Հայաստանի տարածքում և չունեն այլ երկրի քաղաքացիություն։

Արտասահմանյան քաղաքացիներ, ովքեր ծնվել են ԽՍՀՄ որոշ հանրապետություններում, ովքեր հանդիսանում են ազգությամբ հայ, կամ ունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ծնվել են Հայաստանի սահմաններից դուրս՝ նախկին ԽՍՀՄ տարածքում։

Ի՞նչ փաստաթղթեր են սովորաբար պահանջվում։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստաթղթեր, վկայականներ և տեղեկանքներ։

Հայաստանի տարածքում գրանցված ամուսնություն չունենալու մասին տեղեկանք Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ամուսնանալ արտասահմանում։

ՀՀ քաղաքացիության առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքներ։

Հայաստանում դատվածության չունենալու մասին տեղեկանքներ։

ՀՀ քաղաքացու անձնագրի փոխարինում։

Նույնականացման քարտեր (ID քարտեր)։

Հայրենիք վերադարձի վկայական։

Կացության քարտի փոխարինում։

Գույքի փաստաթղթեր (շարժական և անշարժ)։

Վարորդական իրավունքի վկայականի փոխարինում։

Կրթության դիպլոմներ, ատեստատներ (կրթության ավարտական փաստաթղթեր) և այլ փաստաթղթեր

Ի՞նչ փաստաթղթեր կարելի է ստանալ հեռավար։

Հնարավոր է ստանալ որոշ փաստաթղթեր՝ վստահված անձի միջոցով (նոտարական կամ ձեռագիր լիազորագրով)։Այդ փաստաթղթերի ցանկին է դասվում՝

01

Քաղաքացիական կացության ակտերի վկայականներն ու տեղեկանքները․

02

Գրանցված ամուսնության չունենալու մասին տեղեկանք՝ Հայաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների համար՝ արտասահմանում ամուսնանալու նպատակով․

03

Քաղաքացիության առկայության կամ բացակայության տեղեկանքներ․

04

Դատվածության բացակայության տեղեկանքներ․

05

Սեփականության փաստաթղթեր (շարժական և անշարժ գույք) և այլն։

Որոշ փաստաթղթեր (օրինակ՝ անձնագիր, վարորդական վկայական, կացության քարտ, նույնականացման քարտ (ID քարտ)) պահանջում են անձնական ներկայություն:

Ինչպե՞ս ճիշտ վերականգնել փաստաթղթերը՝ տրված ՀՀ պետական մարմինների կողմից։

Նախապատրաստել դիմում։

Պետք է համապատասխան պետական մարմնին ներկայացնել գրավոր դիմում (անձնագրային բաժին, ՔԿԱԳ, ԿԳՄՍ նախարարություն, դեսպանատներ և այլն):

Ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթղթեր։

Հիմնականում պահանջվում է անձնագիր կամ այլ նույնականացման փաստաթուղթ: Անձնագրի կորստի դեպքում՝ ժամանակավոր վկայական: Հեռավար վերականգնման դեպքում՝ պահանջվում է լիազորագիր: Բացի այդ կարող են պահանջվել այլ փաստաթղթեր կախված այն հանգամանքից, թե ինչ փաստաթուղթ պետք է վերականգնվի և ինչպես։

Վճարել պետական տուրք։

Փաստաթղթերի մեծ մասի վերականգնման համար անհրաժեշտ է պետական տուրքի վճարում: Տուրքի չափը կախված է փաստաթղթի տեսակից: Որոշ փաստաթղթերի համար նախատեսված են առավել սեղմ ժամկետներում հավելյալ վճարով սպասարկման ծառայություններ։ Օրինակ՝ անձնագիրը կարելի է ստանալ մեկից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարելով սեղմ ժամկետներում սպասարկման պետական տուրքը։

Սպասել նոր փաստաթղթի պատրաստմանը։

Տարբեր փաստաթղթերի ստանալու ժամկետները տատանվում են մեկ աշխատանքային օրից մինչև երկու շաբաթ կամ ավելի (օրինակ՝ անձնագիր, վարորդական իրավունք, դիպլոմ (կրթության ավարտական փաստաթուղթ)):

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել։


– Եթե փաստաթուղթը կորել է Հայաստանի սահմաններից դուրս, հնարավոր է հարկավոր լինի դիմել ՀՀ հյուպատոսությանը:

- Կարևոր առանձնահատկությունները թղթերը վերականգնելու գործընթացում։ Որոշ փաստաթղթերի վերականգնման համար կարող է պահանջվել կորստի մանրամասների վերաբերյալ գրավոր պարզաբանում, առանձին դեպքերում պահանջվում է տեղեկանք ոստիկանությունից՝ կորստի կամ գողության վերաբերյալ դիմումի մասին:

Կապվե՛ք մեզ հետ և ստացե՛ք մասնագիտական օգնություն:

Նախնական խորհրդատվությունն անվճար է: