Հիփոթեքային վարկի ձևակերպման աջակցություն Հայաստանում
Սեփական բնակարան ունենալը դառնում է հասանելի հիփոթեքի օգնությամբ։
Բնակարանը պարզապես պատերը չէ․ այլ ներդրում ապագայի, անվտանգության և հարմարավետության համար։
Եթե անշարժ գույք ձեռք բերելու որոշումը գիտակցված է, ապա դրա իրականացման ճանապարհը ևս պետք է լինի այդպիսին։
Հիփոթեքային վարկը՝ հասանելի և ճկուն գործիք է, սակայն կարևոր է պայմանների ճիշտ ընտրությունն ու գրագետ ձևակերպումը, որոնք կարևոր դեր ունեն ամսական վճարների չափի, վստահության և առաջիկա տարիների հանգստության համար։
Ինչո՞ւ է կարևոր հիփոթեք ձևակերպելիս մասնագիտական ուղեկցումը։
Վարկի ներգրավմամբ անշարժ գույք գնելը ՝ պարզապես գործարք չէ, այն բազմամյա ֆինանսական պարտավորություն է, որտեղ կարևոր է՝
Գնահատել իրական հնարավորություններն ու ռիսկերը․
Համեմատել բանկերի առաջարկները․
Խուսափել թաքնված վճարներից ու անբարենպաստ ձևակերպումներից․
Ճշգրիտ պատրաստել փաստաթղթերը․
Ստանալ վարկի հաստատում առանց բյուրոկրատական խոչընդոտների․
Մենք չենք առաջարկում որևէ կոնկրետ բանկ․ մենք աշխատում ենք հաճախորդի, ոչ թե բանկի համար՝ ընտրելով լավագույն որոշումները կախված նպատակներից,եկամուտներից,գործարքի կառուցվածքից և օբյեկտի տեսակից։
Մեր ծառայությունները ներառում են`
ձեր ֆինանսական իրավիճակի, նպատակների և հնարավորությունների վերլուծության վերաբերյալ.
տոկոսադրույքների, պահանջների, ծրագրերի համեմատություն (այդ թվում՝ պետական աջակցությամբ).
ձևաթղթի լրացում, փաստաթղթերի փաթեթի կազմում, թարգմանություն և վավերացում.
յուրաքանչյուր կետի մանրամասն ուսումնասիրություն, հատկապես վճարային գրաֆիկի.
եթե բանկը չի տրամադրում այդ ծառայությունը.
ներառյալ հետագայում՝ պայմանների փոփոխման կամ վերաձևակերպման դեպքում.
Մեր գործունեության շրջանակը ներառում է՝
– Նորակառույց կամ երկրորդային շուկայում բնակարանի գնում․ – Առանձնատներ և հողամասեր․ – Հիփոթեք՝ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար․ – Հիփոթեք՝ արտերկրյա եկամուտներով – Պետական սուբսիդավորման ծրագրեր (օր․՝ երիտասարդների համար, եկամտային հարկի վերադարձով)
Մեզ հետ հիփոթեքի գործընթացը թափանցիկ է, հասկանալի և կառավարվող։
Մեր աջակցությամբ Դուք ձեռք կբերեք ոչ թե պարզապես հիփոթեքային վարկի հաստատում, այլ հստակ և արդյունավետ լուծում, որը լիովին կհամապատասխանի Ձեր շահերին և հնարավորություններին։
Մեր ընկերությունը Ձեր վստահելի ուղեկիցն է այս գործընթացում։
Նախնական խորհրդատվությունն անվճար է։