Ձեր բիզնեսի իրավաբանական ուղեկցում։
Բիզնես վարելը ենթադրում է ոչ միայն նոր հնարավորությունների բացահայտում և շահույթ ստանալու ուղիների որոնում, այլև յուրաքանչյուր օրվա ընթացքում սեփական շահերի իրավական պաշտպանությունն ապահովելու ունակություն։ Մեր ընկերությունը տրամադրում է իրավաբանական ծառայությունների համալիր շրջանակ՝ Ձեր բիզնես–նախագծի պաշտպանությունն ապահովելու զարգացման բոլոր փուլերում։
Մեր առաջարկը՝
Իրավաբանական խորհրդատվություն։
Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն Հայաստանի Հանրապետությունում՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ծագող բոլոր իրավական հարցերի վերաբերյալ։ Խորհրդատվությունը ներառում է ինչպես իրավակիրառական վերլուծություն, այնպես էլ գործնական լուծումների մշակում։
Կորպորատիվ իրավունքի հարցեր։
Աջակցություն ենք տրամադրում ընկերության կորպորատիվ կառավարման, կառուցվածքի ձևավորման, բաժնետերերի և տնօրենի իրավունքների ու պարտականությունների հստակեցման, ինչպես նաև վերակազմակերպման և լուծարման իրավական գործընթացների շրջանակում։
Բիզնեսի գրանցում և ստեղծում։
Ապահովում ենք իրավաբանների մասնակցությունը իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման գործընթացում։ Համագործակցելով մեր մյուս մասնագետների հետ՝ տրամադրում ենք աջակցություն՝ սեփականության օպտիմալ ձևի և կառավարման կառուցվածքի որոշման հարցում։
Օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկում։
Հետամուտ ենք, որպեսզի Ձեր բիզնեսի գործունեությունը մշտապես համապատասխանի գործող օրենսդրությանը, այդ թվում՝ վերջին փոփոխություններին ու նոր իրավական պահանջներին։
Պայմանագրային աշխատանք։
Տրամադրում ենք պայմանագրերի նախագծման, իրավական վերլուծության և կնքման գործընթացում ներգրավման ծառայություններ՝ նպատակ ունենալով նվազեցնել իրավական և ֆինանսական ռիսկերը՝ համագործակցելով գործընկերների, մատակարարների և հաճախորդների հետ։
Վեճերի լուծում և դատական աջակցություն։
Աջակցում ենք վեճերի լուծման ոչ դատական եղանակներին՝ բանակցությունների միջոցով։ Անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք փաստաբանների և իրականացնում ենք Ձեր բիզնեսի շահերի ներկայացում դատական և այլ իրավասու մարմիններում։
Այլ իրավական ծառայություններ։
Ընկերության իրավաբանների ներգրավմամբ տրամադրում ենք լրացուցիչ իրավական աջակցություն՝ ըստ Ձեր բիզնեսի կարիքների։
Ինչո՞ւ ընտրել մեզ։
Մեր իրավաբանական բաժնի մասնագետները խորը գիտակցում ունեն այն հանգամանքի վերաբերյալ, որ իրավական պաշտպանվածությունը հիմնարար նախադրյալ է յուրաքանչյուր բիզնեսի կայուն գործունեության և զարգացման համար։ Մենք տրամադրում ենք բարձրակարգ, մասնագիտական և անհատականացված իրավաբանական ուղեկցում՝ նպատակ ունենալով ազատել Ձեզ ընթացիկ իրավական բեռից և հնարավորություն ընձեռել կենտրոնանալու բիզնեսի ռազմավարական զարգացման վրա։
Կապվե՛ք մեզ հետ և ստացե՛ք որակյալ իրավաբանական աջակցություն։
Նախնական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։