MH Consulting
Մեր մասին
«MH Consulting» ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին և հանդիսանում է «MH Group Companies» խմբի մի մասը։ Խմբի առաջին կազմակերպությունն էր «Հայկական Իմիգրացիոն Կենտրոնը», որի ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս 2018 թվականին, իսկ գործնական գործունեությունը սկսվել է 2021 թվականի հուլիսից։ «MH Consulting»-ի ստեղծման պահին ընկերության աշխատակիցներն արդեն ունեին բազմամյա լուրջ փորձ՝ կորպորատիվ ծառայությունների մատուցման ոլորտում՝ ինչպես հայրենադարձների և վերաբնակների, այնպես էլ Հայաստանի ռեզիդենտ ընկերությունների համար։ Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ծառայությունների տեսականին՝ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար։ Սա հատկապես կարևոր է այն հաճախորդների համար, ովքեր ունեն բիզնես կամ անձնական հետաքրքրություններ Հայաստանում, տեղափոխվում են, կամ ում միգրացիոն/հայրենադարձման գործընթացները սկսվել են, սակայն դանդաղ են ընթանում՝ անհատական պատճառներով։
Ինչո՞ւ են ընտրում մեզ։
Օտար լեզվին տիրապետող մասնագետներ
Ընկերության աշխատակիցները տիրապետում են հայերենից բացի այլ լեզուների, ինչը հնարավորություն է տալիս հաշվի առնել օտարերկրյա հաճախորդների նորմերն ու պահանջները, որոնք հաճախ չեն համընկնում հայկական իրականության հետ։ Շատ կարևոր է կարողանալ հասկանալ Հայաստանի ներքին դրվածքների անհամապատասխանությունը այն բանի հետ, ինչին դուք ընտելացել եք․
Փորձ
Մեր թիմն ունի լուրջ փորձ հայրենադարձների, վերաբնակների և հայկական շուկայի բիզնեսների հետ աշխատանքի մեջ։ Մենք տրամադրում ենք խորհրդատվություն և բացատրություններ՝ տարբեր երկրների օրենսդրությունների եղած տարբերությունները ո հայկական օրենսդրության և պետական կառույցների համեմատ։
Ճկուն և օպերատիվ մոտեցում
Մենք արագ ենք արձագանքում հարցումներին։ Հաճախ տրամադրում ենք հեռավար խորհրդատվություններ և լուծումներ՝ հեռախոսով, էլ. փոստով կամ մեսենջերներով՝ երբ ձեզ դա անհրաժեշտ է և երբ դա հնարավոր է։
Պաշտոնական և գաղտնի
Մենք կազմում ենք մանրամասն առաջարկներ, աշխատում ենք պաշտոնական պայմանագրի հիմքով և ապահովում ենք ձեր անձնական տվյալների և հարցումների լիակատար գաղտնիությունը։
Հաճախորդների կարծիքներ
Բաժանմունքների ղեկավարները։

Ալեքսանդր Գոգյան
Ֆինանսական տնօրեն, Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության ղեկավար։
Փորձը՝ 12 տարվա աշխատանք Հայաստանի բանկային և ֆինանսական ոլորտում։

Մխիթար Մինասյան
Գլխավոր հաշվապահ։
Փորձը՝ 8 տարվա հաշվապահական գործունեություն։

Սամվել Շիրինյան
Ոչ ռեզիդենտների (իրավաբանական և ֆիզիկական անձինք) հետ աշխատանքի իրավաբանների խմբի ղեկավար։
Փորձը՝ 18 տարվա իրավաբանական փորձ։

Արամ Սարգսյան
Ռեզիդենտների (իրավաբանական և ֆիզիկական անձինք) հետ աշխատանքի իրավաբանների խմբի ղեկավար։
Փորձը՝ 3 տարվա իրավաբանական փորձ։

Նորիկ Մխիթարյան
Տրանսպորտային միջոցների հետ աշխատանքի խմբի ղեկավար։
Փորձը՝ 3 տարվա տրանսպորտային միջոցների գործարքների ուղղեկցում։
Սկսո՞ւմ եք բիզնես Հայաստանում։
Սկսեք խորհրդատվությունից։ Մենք կտրամադրենք աջակցություն կազմակերպության հիմնման և ռելոկացիայի բոլոր փուլերում։
Մեր աշխատակիցը կպատասխանի Ձեր հարցմանը հնարավորինս կարճ ժամանակում։