Օգնություն ժառանգության և կտակի ձևակերպման հարցերում

Մարդկային կյանքը, ցավոք, հավերժ չէ։ Մեզնից հետո երեխաներին ու թոռներին մնում է ժառանգություն՝ արարքներում, խոսքերում, ունեցվածքում, բիզնեսում ու իրերում, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր  պատմությունը։ Եվ գալիս է մի պահ, երբ այդ ամենը պահանջում է ճիշտ ձևակերպում։Ոչ թե օրենքի պահանջով, այլև նրա համար, որ ժառանգները պետք է ստանան իրենց ժառանգությունը համաձայն ծնողի գիտակցված ու հավասարակշռված կամքի։ Հենց դրանում է  պատասխանատվությունն ու կարգուկանոնը, որոնք հետագայում փոխանցվում են օգտագործման, արդյունավետ զարգացման և ավելացման:

Ժառանգությունը ունեցվածքի մասին չէ։

Այն՝ հարգանքի, հիշողության և ստեղծողի կամ սեփականատիրոջ ցանկությունների մասին է։

Կտակողի նպատակը՝ իր սկզբունքներին ու կամքին համապատասխան ճիշտ ձևով փոխանցել ակտիվները։

Ժառանգառուի նպատակը՝ պահպանել և բազմապատկել այն ինչն իրեն վստահել են։

Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ առանց արտաքին ճնշման, առանց շտապողականության։
Իրավաբանը ոչ միայն փաստաթղթեր ձևակերպող է, այլ մարդ, ով կուղեկցի ձեզ անցնել այս ուղին՝ նրբանկատորեն, հարգանքով և ճիշտ։

Կտակը գործիք է , որն աշխատում է անգամ մեզանից հետո։

Կտակը՝ օրենքով ամրագրված կամքի արտահայտություն է։
Սա պարզապես ունեցվածքի ցանկ չէ։ Դա վերջին խոսքն է, հնարավորություն է արտահայտելու, թե ում եք վստահում ձեր ստեղծածի շարունակությունը, ինչպես պետք է բաժանվի տարիներով կուտակածն ու կերտածը։

Մեր աշխատանքն է՝ ապահովել, որ ձեր կամքը կատարվի հստակ և առանց վեճերի։
Մենք հաշվի ենք առնում ամեն բան՝

– ունեցվածք,
– իրավունքներ,
– բիզնեսներում բաժիններ, ընտանեկան ու գործարար հարաբերությունների առանձնահատկությունները
և շատ ավելին։

Ե՞րբ է անհրաժեշտ ձևակերպել ժառանգությունը։

Երբեմն չի հաջողվում հստակ ձևով կազմավորել  ակտիվները , և գալիս է պահը, երբ անհրաժեշտ է ժառանգությունը ձևակերպել՝ համաձայն ձեր կամքի։ Այստեղ հատկապես կարևոր է պահպանել կարգուկանոնը։

Փաստաթղթերի Հավաքում և վերլուծում․
Աշխատանք՝ նոտարների, դատարանների և պետական մարմինների հետ․
Սեփականության իրավունքի ձևակերպում՝ Հայաստանի տարածքում․
Գործերի վարում՝ ներգրավելով ոչ ռեզիդենտներին․
Շահերի ներկայացում վեճերի դեպքում․
Ժամկետների վերականգնում, ազգակցական կապի հաստատում․
Ամբողջական ուղեկցում՝ սկսած դիմումից մինչև սեփականության գրանցում․

Մեր աշխատանքը այնտեղ է, որտեղ օրենքը հանդիպում է մանրակրկիտ մոտեցման հետ, և դուք ստանում եք գործընթացի լիարժեք ըմբռնում։

Մենք վարում ենք ժառանգական գործեր՝ հաշվի առնելով դրանց ամբողջական բարդությունը և խորությունը։ Քանի որ այստեղ խոսքը միայն սեփականության մասին չէ․ խոսքը վերաբերում է տարիներով ստեղծված արժեքների ճիշտ փոխանցմանը, որպեսզի հիշողությունը չդառնա վեճի պատճառ, կամքը՝ մնա լսված և ընդունված, և կարգը հասնի այնտեղ, որտեղ դրան սպասում են։

Պատրաստ ենք քննարկել ձեր հարցը՝ գաղտնիությամբ և լիարժեք ըմբռնմամբ։


Կապ հաստատեք մեզ հետ և ստացեք որակյալ իրավաբանական օգնություն։
Նախնական խորհրդատվությունը՝ անվճար է։