ֆիզիկական անձանց համար բանկային հաշիվների բացում և քարտերի ստացում Հայաստանում

Հայաստանում բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու համար անհրաժեշտ է հետևել հստակ քայլերի։ Նախ հարկավոր է ընտրել բանկը, որտեղ ցանկանում եք բացել հաշիվ և ստանալ քարտ։
Բանկի ընտրության ժամանակ կարևոր է հստակ սահմանել հաշվի հիմնական նպատակը և դրա օգտագործման ձևը։ 

Ոչ բոլոր բանկերն են հարմար ոչ ռեզիդենտների համար, հատկապես եթե խոսքը կորպորատիվ կամ արտարժութային հաշիվների մասին է։
Վերջին տարիներին հաճախորդների աճի հետ կապված՝ բանկերը պարբերաբար թարմացնում են հաշիվների բացման քաղաքականությունը։ Բանկի ընտրությունը պետք է կատարվի՝ ելնելով Ձեր կարիքներից և նախընտրություններից։
Մեր ընկերությունը պատրաստ է աջակցել այս գործընթացում մեր ֆինանսական մենեջերները բանկերի հետ աշխատանքի մեծ փորձ ունեն և պատրաստ են տրամադրել փորձագիտական խորհրդատվություն Հայաստանում առաջաղաց ֆինանսական հարցերի վերաբերյալ։

Ո՞ր բանկերն են բացում հաշիվներ ոչ ռեզիդենտների համար Հայաստանում։

Հայաստանում գործող մոտ 20 բանկերից ոչ բոլորն են մատուցում ծառայություններ օտարերկրացիներին կամ ոչ ռեզիդենտներին։


Պատճառներն են՝

Ոչ բոլոր բանկերն են հետաքրքրված որոշ երկրների քաղաքացիների և ռեզիդենտների հետ աշխատելու մեջ։

Բանկերը մասնագիտացված են տարբեր ոլորտներում՝ սպասարկելով և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց։

Ինչպե՞ս բացել բանկային հաշիվ ֆիզիկական անձի համար Հայաստանում։

Ներկայումս բանկերը հաշիվների բացման գործընթացին մոտենում են առավել մեծ պատասխանատվությամբ, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է հասկանա, թե ինչպես պետք է ճիշտ համագործակցել բանկի հետ և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։
Շատ դիմողներ սխալմամբ կարծում են, որ եթե պատրաստ են գումար ներդնել բանկում, ապա բանկը պարտավոր է բացել հաշիվ։ Իրականում՝ գործընթացը պահանջում է բանկի ընտրություն, փաստաթղթերի պատրաստում ըստ պահանջների, սակագնային և պայմանագրային դրույթների ուսումնասիրություն և միայն այդ ամենից հետո՝ այց բանկ և հաշվի բացում։

Անհրաժեշտ փաստաթղթերը սովորաբար ներառում են՝

01

Հայաստանի Հանրապետության քախաքացու անձնագիր կամ օտարերկրյա քաղաքացու անձնագիր և ՀՀ կացության կարգավիճակ օտարերկրացու համար (եթե առկա է)։

Շատ քիչ բանկեր են հաշիվ բացում միայն քաղաքացու անձնագրի հիման վրա, այս հարցը պահանջում է առանձին և ավելի մանրամասն քննարկում։

02

Եկամտի ապացույց։

Ոչ ռեզիդենտ օտարերկրացիներից կարող են պահանջվել իրենց երկրի բանկային քաղվածքներ կամ փաստաթղթեր՝ գումարների օրինական ծագումը հաստատելու համար։

Ընդհանուր պայմաններ և ընթացակարգեր՝

Թեպետ բոլոր բանկերում ընդհանուր պայմանները տարբերվում են, կան որոշ չափորոշիչներ, որոնք համարվում են համընդհանուր։

1. Բանկի ընտրություն։

Բանկի ընտրությունից և փաստաթղթերի նախապատրաստումից հետո պետք է այցելել բանկի մասնաճյուղ։ Բանկի աշխատակիցների հետ շփումը կարող է պարունակել բարդություններ և մերժման դեպքում հաճախորդը հաճախ չի հասկանում դրա պատճառը։

2. Դիմում և պահանջվող փաստաթղթեր։

Բանկային աշխատակցի հարցերին պատասխանելուց և հաշվի բացման դիմումը լրացնելուց բացի, հաճախորդը պետք է ներկայացնի մի շարք փաստաթղթեր՝ բնօրինակներով և պատճեններով կամ էլեկտրոնային տարբերակներով։
Սա հատկապես կարևոր է նոր գրանցված ընկերությունների, ԱՁ-ների կամ արտարժութային հաշիվների բացման հարցերի դեպքերում։ Փաստաթղթերի ցանկը անհատական է և պահանջները կարող են շատ տարբեր լինել։ Հարկ է նշել, որ եթե հաճախորդի անցյալը պարզ և թափանցիկ, բանկերը սովորաբար ավելի քիչ են խստություն դրսևորում։ Սակայն «պարզ և թափանցիկ» հասկացությունը հատկապես կորպորատիվ հաշիվների պարագայում միշտ չէ, որ հստակ է։

3. Բանկային պայմանագիր։

Հաշիվը հաստատելուց հետո Ձեզ ստորագրման համար կներկայացվի բանկային պայմանագիր։
Պայմանագիրը հիմնականում տրամադրվում է միայն հայերենով։ Թեպետ ձևաչափը կարող է լինել ստանդարտ, խորհուրդ է տրվում այն ուշադիր կարդալ՝ հասկանալու համար տեղական բանկային համակարգի բոլոր նրբությունները, հատկապես սակագների, տոկոսադրույքների և սպասարկման վճարների մասով։
Որոշ բանկեր կարող են տրամադրել երկլեզու պայմանագրեր, սակայն Հայաստանում իրավաբանական ուժ ունի միայն հայերեն տարբերակը։ Շատ հաճախորդներ՝ հատկապես հաշիվներն անխոչընդոտ բացելուց հետո, բավականաչափ ուշադրություն չեն դարձնում պայմանագրերի կետերին։

4. Բանկային քարտերի ստացում։

Հաշիվների բացումից մի քանի օր անց Դուք կստանաք Ձեր դեբետային քարտը կամ քարտերը՝ ըստ նախընտրած արժույթների։

Բացի հաշիվ բացելու դիմումից և անհրաժեշտ թղթաբանություն կազմելուց կան նաև ներքին ընթացակարգեր և սահմանափակումներ՝

– Բանկի համապատասխանության ներքին ստուգում՝ հաշվի բացման փուլում և հետագայում՝ հաշվի օգտագործման ընթացքում։


– Բանկի հաշիվները չֆինանսավորել «P2P» կրիպտոարժույթային փոխանցումներով։
Կրիպտոարժույթի գործառնությունները Հայաստանում օրինականացված չեն, և բանկերն այսպիսի գործարքներին հիմնականում բացասական են վերաբերվում։

Եվ այլ ընթացակարգեր և սահմանափակումներ։

Պետք է հասկանալ, որ հաշիվ բացելուց հետո Դուք դառնում եք բանկի գործընկերը։ Երկու կողմերն էլ պարտավոր են պահպանել ստորագրված պայմանագրում նշված պայմանները՝ տվյալների անհամապատասխանության կամ պայմանագրի կետերի  խախտման դեպքում բանկը կարող է պահանջել պարզաբանումներ կամ փակել հաշիվը՝ տրամադրելով մնացած գումարների դուրս բերման հնարավորություն։ Սա ստանդարտ պրակտիկա է ողջ աշխարհում։ Խնդրում ենք պատասխանատվությամբ մոտենալ այս գործընթացին։

Սպասում ենք ձեր դիմումներին։

Նախնական խորհրդատվությունը կարող է լինել անվճար կամ վճարովի՝ կախված Ձեր հարցման բարդությունից և ուսումնասիրության համար անհրաժեշտ ժամանակից։