Ինչպե՞ս իրավաբանական անձի համար բացել բանկային հաշիվ Հայաստանում։

Ստորև ներկայացնում ենք բանկերի պահանջները, Հայաստանի բանկերի առավելությունները և ծառայությունների արժեքը։

Բանկերի պահանջները կորպորատիվ հաշիվներ բացելու համար

Իրավաբանական անձի գրանցումից կամ ԱՁի հաշվառումից հետո՝ մինչ գործարար գործունեության մեկնարկը, անհրաժեշտ է բացել բանկային հաշիվ(ներ)։ Այս նպատակով պահանջվում է տնօրենի անձնական ներկայությունը, իսկ որոշ դեպքերում՝ նաև բոլոր հիմնադիրների ներկայությունը։

Եթե իրավաբանական անձի կա՛մ ԱՁ-ի տնօրենը, կա՛մ հիմնադիրները համարվում են օտարերկրյա քաղաքացիներ (ոչ ռեզիդենտներ), ՀՀ-ում գործող բանկերը, որպես կանոն, պահանջում են ներկայացնել համագործակցության մտադրությունը հավաստող փաստաթղթեր, մասնավորապես՝ պայմանագրեր կամ հուշագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս պահանջը միտված է գնահատել բիզնես նախաձեռնության լրջությունն ու իրագործելիությունը։ Բացի այդ, որոշ ոլորտներում գործունեություն ծավալելու դեպքում բանկը կարող է պահանջել տվյալ ոլորտում մասնագիտական փորձառության կամ մասնագիտական որակավորման ապացույցներ։ Ուշադրության է արժանի այն, որ բանկի կարգավիճակը և պրոֆիլը բիզնեսների սպասարկման ոլորտում կարող է ազդել ներկայացվող պահանջների խստության վրա։ Ամեն բիզնես-նախագիծ առանձնահատուկ է, ուստի բանկային հաստատությունների պահանջները կարող են տարբերակվել՝ ըստ բիզնեսի տեսակի, մասշտաբի և հիմնադիրների երկրի։ Ճիշտ ձևավորված մոտեցումն ու արդյունավետ շփումը բանկի հետ զգալիորեն նպաստում են գործընթացի սահուն ընթացքին և նվազեցնում հնարավոր բարդությունները։

Հայաստանի Հանրապետությունում գործող Բանկերի առավելությունները։

Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի մեծ մասը ներկայումս ինտեգրված է միջազգային ֆինանսական համակարգի մեջ, ինչը նպաստում է ֆինանսական շուկայում ներդրումային կայունության ձևավորմանը և միջազգային կապիտալի ներհոսքի ակտիվացմանը։ Այդ միտումն արժե դիտարկել Հայաստանի բանկային հատվածի շրջանառության և կապիտալիզացիայի ընդհանուր մակարդակի համատեքստում։

Թեև այս պահի դրությամբ հայկական բիզնեսի մասնաբաժինը համաշխարհային շուկայում մեծ չէ, վերջին տարիներին նկատվում է կայուն աճ՝ արտահայտված միջազգային ընկերությունների կողմից Հայաստանի շուկա մուտք գործելու թվով և ծավալով։ Այս միտումը, մի կողմից, պայմանավորված է իրավական համակարգի կայունացմամբ և ներդրումային միջավայրի բարելավմամբ, իսկ մյուս կողմից՝ բանկային համակարգի շարունակական կատարելագործմամբ։

Հայաստանի բանկային համակարգի զարգացման ներկա միտումները հիմք են տալիս կանխատեսելու անցում դեպի նոր մակարդակ՝ ըստ սպասարկվող ֆինանսական միջոցների մի կողմից՝ հայկական ընկերությունների աճող ակտիվություն արտերկրում, մյուս կողմից՝ օտարերկրյա կապիտալի և բիզնեսի ակտիվ մասնակցություն ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։

Ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բանկային համակարգում չի արձանագրվել որևէ բանկի սնանկացման դեպք։ Այս հանգամանքը հանդիսանում է համակարգի ֆինանսական կայունության, կարգավորիչ մարմինների վերահսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետության ակնհայտ ցուցիչ։

Открытие счета в Армении

Սպասում ենք Ձեր դիմում-հայտերին։

Նախնական խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ պլանավորված ելակետային տվյալներով և վերջիններիս հետ տարվող աշխատաժամանակով։

Մեր աշխատակիցը կպատասխանի Ձեր հարցմանը հնարավորինս կարճ ժամանակում։