Փաստաթղթերի թարգմանության, նոտարական վավերացման և ապոստիլի մասնագիտական ծառայություններ
Միջազգային հաղորդակցությունը և բիզնես գործարքները հաճախ պահանջում են տարբեր փաստաթղթերի թարգմանություն։ Թարգմանության որակը և ճշգրտությունը վճռորոշ դեր են խաղում իրավական և վարչական գործընթացների հաջող ընթացքի համար՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս գործընթացում կարևոր դեր են խաղում փաստաթղթերի նոտարական վավերացումը և ապոստիլը։
Թարգմանության նոտարական
վավերացումը հանդիսանում է դրա իրավական ուժի երաշխիք։ Նոտարը հաստատում է լիցենզավորված թարգմանչի կատարած թարգմանությունը, որի որակավորման վրա չի կասկածում ։ Սա անհրաժեշտ է, որպեսզի տարբեր երկրների պետական մարմիններն ու հաստատություններն ընդունեն թարգմանությունը։
Ապոստիլը
փաստաթղթի իսկության հաստատումն է՝ միջազգային հարաբերություններում օգտագործման համար։ Այս գործընթացը կարգավորվում է 1961 թվականի Հաագայի կոնվենցիայով։ Ապոստիլը դրվում է պաշտոնական փաստաթղթերի վրա և թույլ է տալիս, որ դրանք ճանաչվեն Կոնվենցիայի մասնակից երկրներում առանց լրացուցիչ օրինականացման։
Փաստաթղթերի թարգմանությության մասնագիտացված ծառայությունը, նոտարական վավերացումը և ապոստիլի հաստատումը ապահովում են համալիր մոտեցում՝ միջազգային նախագծերի փաստաթղթային ուղեկցման համար։ Սա օգնում է նվազեցնել տարբեր երկրների իրավական և վարչական պահանջների հետ կապված ռիսկերը։
Ի՞նչ հարցերում ենք մենք աջակցում։
մեր իրավաբաններն ու ֆինանսական խորհրդատուները իրականացնում են խորհրդատվություն տվյալ հարցման նպատակների վերաբերյալ։ Շատ հաճախ հաճախորդները տեղյակ չեն լինում, որ անհրաժեշտ է փաստաթղթերը պատրաստել այլ ձևաչափով կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։
նոտարների և լիցենզավորված թարգմանիչների հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման համար։
անհրաժեշտության դեպքում մենք տրամադրում ենք «Շտապ թարգմանության և նոտարի» ծառայություն։ Ամեն ինչ կիրականացվի առավելագույնս օպերատիվ։
Եթե ցանկանում եք պատվիրել ծառայություններն առանց մեր գրասենյակ, թարգմանչի, նոտարի կամ Արդարադատության նախարարություն այցելելու, մենք առաջարկում ենք «Հեռավար ձևակերպման» և «Լիազորագրով ձևակերպման» ծառայությունները։ «Հեռավար ձևակերպում» նշանակում է, որ դուք չեք այցելելու ոչ մի տեղ՝ փաստաթղթերը ձևակերպելու համար, բացառությամբ, երբ պահանջվում է անձնական ստորագրություն նոտարի ներկայությամբ։ «Լիազորագրով ձևակերպում»-ն օգտագործվում է այն դեպքում, երբ հաճախորդը չի ցանկանում կամ չի կարող անձամբ ներկայանալ։ Այդ դեպքում կազմվում է նոտարական կամ ձեռագիր լիազորագիր և լիազորված անձն ինքնուրույն և առավելագույնս օպերատիվ կկազմակերպի ամբողջ գործընթացը։
Կապվե՛ք մեզ հետ և ստացեք մասնագիտական աջակցություն։
Նախնական խորհրդատվությունն անվճար է։